ՆԱՏՕ-ն դեմ է Ռուսաստանի պայմաններով խաղաղությանը. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ չնայած Ուկրաինայում ռազմական գործողությունները որքան հնարավոր է շուտ դադարեցնելու ցանկությանը, դաշինքը դեմ է հակամարտությունը սառեցնելուն և Ռուսաստանի կողմից թելադրված պայմաններ ընդունելուն։ Այս դիրքորոշումը Ստոլտենբերգը հնչեցրել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Ելույթը հեռարձակել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը յութուբյան ալիքով: Տեղեկությունը հայտնում է kommersant.ru-ն։
«Ուկրաինան իրավունք ունի ազատագրել իր հողը, այս պահին հակահարձակումը շարունակվում է։ Որքան շատ տարածքներ կարողանան ազատել ուկրաինացիները, այնքան ավելի ամուր կլինեն նրանց դիրքերը բանակցությունների սեղանի շուրջ: Մենք բոլորս ցանկանում ենք այս պատերազմի ավարտը, սակայն արդար խաղաղությունը չի կարող լինել հակամարտությունը սառեցումից և Ռուսաստանի կողմից թելադրված պայմանների ընդունումից»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ընկերությունը Երասխի գործարանի տարածքում կտեղադրի Հայաստանի և ԱՄՆ-ի դրոշները
«Ջի Թի Բի Սթիլ» ՍՊ ընկերության հիմնադիրները որոշում են կայացրել վաղը Երասխ գյուղում կառուցվող երկաթի ձուլման գործա...
«ՌԴ նախագահին հարցրի՝ ի՞նչ պիտի անեմ, որ պատերազմը կանգնեցվի». Փաշինյան
ՀՀ վարչապետը մասնակցում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասի...
«Պուտինն ասաց՝ Ադրբեջանը պատրաստ է պատերազմը կանգնեցնել՝ դրա դիմաց ստանալով բոլոր յոթ շրջանները». վարչապետ
ՀՀ վարչապետը մասնակցում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասի...
Հանդիպում կլինի. Ադրբեջանը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին
Ադրբեջանը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին, Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովնե...