ԱՄՆ-ն Ուկրաինայի համար չի պարզեցնի ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացը. Բայդեն
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար չի պարզեցնի ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացը. այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Ուկրաինան, ինչպես մյուս անդամները, պետք է համապատասխանի նույն չափանիշներին՝ ՆԱՏՕ-ի մաս կազմելու համար»,- ասել է ԱՄՆ ղեկավարը՝ նշելով, որ հատուկ Կիևի համար չի պարզեցնի դաշինքին անդամակցելու գործընթացը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ Ուկրաինան հույս ունի դաշինքի հստակ հրավեր ստանալ Վիլնյուսում կազմակերպության հուլիսի 11-12-ը նախատեսված գագաթնաժողովում։
Միևնույն ժամանակ, նախօրեին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն ընդգծել էր, որ դաշինքի առաջնորդները առաջիկա գագաթնաժողովում մտադիր չեն նախկին խորհրդային հանրապետությանը հրավիրել ռազմական դաշինք, այլ միայն կքննարկեն Ուկրաինա-ՆԱՏՕ հետագա մերձեցումը։
Նմանատիպ հոդվածներ
Ֆրանսիան կոչ է արել պաշտպանել Երասխի քաղաքացիական բնակչությանը
Փարիզը կոչ է անում պաշտպանել Երասխի քաղաքացիական բնակչությանը, ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ Ֆրանսիան...
Ադրբեջանը գիշերը կրակ է բացել Գեղարքունիքի մարզի ուղղությամբ
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ այսօր՝ ժամը 03:20-04:10-ը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հ...
«Մինչ Ալիևը թիրախավորում է Արցախն ու Հայաստանը, Փաշինյանն էլ ներսից է հարվածում». Ռուբեն Վարդանյան
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախն այս պահին չի ստանում անգամ հ...
Երասխի ուղղությամբ ադրբեջանցիների օգտագորած զենքը ծակել էր երեք սանտիմետր հաստությամբ մետաղյա պատը
Արարատի մարզի Երասխ համայնքի ուղղությամբ հունիսի 14-ին ադրբեջանական կողմը կրակ էր բացել։ Թիրախն այնտեղ կառուցվող մետալու...