Ադրբեջանը գիշերը կրակ է բացել Գեղարքունիքի մարզի ուղղությամբ
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ այսօր՝ ժամը 03:20-04:10-ը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել սահմանագոտու արևելյան (Վերին Շորժա, Սոթք) և հարավարևելյան (Ներքին Հանդ) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հաղորդագրության համաձայն` հայկական կողմում տուժածներ չկան:
Հիշեցնենք, որ երեկ օրվա ընթացքում ՊՆ–ն 3 անգամ հերքել է Ադրբեջանի տարածած լուրերը, թե հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ` ընդգծելով, որ ադրբեջանական կողմը, նման հաղորդագրություններ տարածելով, տեղեկատվական հիմք է ստեղծում հերթական սադրանքի համար։ Եվ տեղեկատվական նախապատրաստությունից կարճ ժամանակ անց նրանք դիմեցին ագրեսիվ գործողությունների։ Հունիսի 17-ին՝ ժամը 18:40-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ էին բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Ֆրանսիան կոչ է արել պաշտպանել Երասխի քաղաքացիական բնակչությանը
Փարիզը կոչ է անում պաշտպանել Երասխի քաղաքացիական բնակչությանը, ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ Ֆրանսիան...
«Մինչ Ալիևը թիրախավորում է Արցախն ու Հայաստանը, Փաշինյանն էլ ներսից է հարվածում». Ռուբեն Վարդանյան
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախն այս պահին չի ստանում անգամ հ...
Երասխի ուղղությամբ ադրբեջանցիների օգտագորած զենքը ծակել էր երեք սանտիմետր հաստությամբ մետաղյա պատը
Արարատի մարզի Երասխ համայնքի ուղղությամբ հունիսի 14-ին ադրբեջանական կողմը կրակ էր բացել։ Թիրախն այնտեղ կառուցվող մետալու...
Արցախի ԱԳՆ-ն` Հայաստանի ղեկավարության հետ ունեցած տարբեր կարծիքների մասին
Հայաստանի եւ Արցախի միջեւ միջգերատեսչական համագործակցություն կա, բայց դա չի նշանակում, որ մենք բոլոր հարցերի շուրջ ունեն...