«Մինչ Ալիևը թիրախավորում է Արցախն ու Հայաստանը, Փաշինյանն էլ ներսից է հարվածում». Ռուբեն Վարդանյան
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Արցախն այս պահին չի ստանում անգամ հումանիտար բեռներ, ծանր հիվանդները զրկված են Երևան տեղափոխվելու հնարավորությունից:
Ադրբեջանի գործողությունները, պաշտոնական հաղորդագրությունները, տարածվող թեզերը ցույց են տալիս, որ Ադրբեջանը փորձում է կրկին լարել իրադրությունը և՛ Արցախի, և՛ Հայաստանի ուղղություններով: Ցավոք, այս բարդ ու ճակատագրական պահին հանրությանը ճիշտ ուղերձներ տալու և համարժեք քայլեր ձեռնարկելու փոխարեն, Փաշինյանն ու նրա կառավարությունը շարունակում են շրջանառության մեջ դնել մեր պետականության հիմքերը թիրախավորող թեզեր: «Կադաստրային թղթից» մինչև Մասիս սարը Արագածով փոխարինելու թեզերը մեկ նպատակ են հետապնդում՝ թույլ չտալ մեզ գիտակցել ստեղծված իրավիճակի լրջությունը:
Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին հայտարարություններից հետո Փաշինյանը սկսեց հանդես գալ ելույթներով, որոնցով փորձում է հարցականի տակ դնել հայոց պետականության գոյությունն առհասարակ: Ես բազմիցս եմ նշել, որ Արցախից հրաժարումը կործանարար է լինելու հայոց պետականության համար: Փաշինյանն իր գործողություններով ապացուցում է դա:
Ստացվում է, որ մինչ Ալիևը թիրախավորում է Արցախն ու Հայաստանը, Փաշինյանն էլ ներսից հարվածում է մեր արժեքային համակարգի հիմնասյուներին՝ բանակ, կրոն, պետականություն, պատմական հիշողություն, Ցեղասպանության ճանաչման կարևորություն, Արցախի հիմնահարց... Իրականացվում է այնպիսի քաղաքականություն, որը թուլացնում է մեր դիմադրողականությունը, փորձում կոտրել մեր ազգային արժանապատվությունը:
Այս օրհասական ու ճակատագրական պահին կարևոր է, որ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում մենք սթափ դատողություններ անենք, չտրվենք տեղեկատվական ու հոգեբանական սադրանքներին, չգնանք կեղծ օրակարգերի հետևից: Մենք ունենք ներուժ պահպանելու Արցախն ու այս իրավիճակից հանելու Հայաստանը: Մենք պարտավոր ենք գնալ այդ ճանապարհով, քանի որ հակառակ դեպքում՝ կանգնելու ենք պետականության կորստի առաջ ու դրա գլխավոր մեղավորը լինելու ենք հենց ինքներս»:
Նմանատիպ հոդվածներ
Ֆրանսիան կոչ է արել պաշտպանել Երասխի քաղաքացիական բնակչությանը
Փարիզը կոչ է անում պաշտպանել Երասխի քաղաքացիական բնակչությանը, ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ Ֆրանսիան...
Ադրբեջանը գիշերը կրակ է բացել Գեղարքունիքի մարզի ուղղությամբ
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ այսօր՝ ժամը 03:20-04:10-ը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հ...
Երասխի ուղղությամբ ադրբեջանցիների օգտագորած զենքը ծակել էր երեք սանտիմետր հաստությամբ մետաղյա պատը
Արարատի մարզի Երասխ համայնքի ուղղությամբ հունիսի 14-ին ադրբեջանական կողմը կրակ էր բացել։ Թիրախն այնտեղ կառուցվող մետալու...
Արցախի ԱԳՆ-ն` Հայաստանի ղեկավարության հետ ունեցած տարբեր կարծիքների մասին
Հայաստանի եւ Արցախի միջեւ միջգերատեսչական համագործակցություն կա, բայց դա չի նշանակում, որ մենք բոլոր հարցերի շուրջ ունեն...