ՔՊ-ական պաշտոնյայի կողմից ծեծի ենթարկված տղային վիրահատել են․ նոր մանրամասներ

Թալին խոշորացված համայնքի Արագածավան վարչական շրջանի ՋՕԸ կոմունալ բաժնի  պետ Սուրեն Թորոսյանը, որը ծեծի է ենթարկել գյուղի անչափահաս  բնակչին քիչ առաջ ձերբակալել է։ Այս մասին փոխանցում են Irakanum.am-ի աղբյուրները։ Միջադեպի պատճառը, ըստ լրատվականի, եղել է   մոտ մեկ ամիս առաջ Արագածավանում ՔՊ-ականների հերթական հավաքը, որի  ժամանակ անչափահաս երեխան ասել է, որ նրանք ստախոս են։ Թորոսյանն սա չի «մարսել» և  այսօր փորձել է երեխային ստիպողաբար  նստեցնել իր մեքենան։ Երեխան չի ենթարկվել, ինչից հետո ՔՊ-ական պաշտոնայն  գազ է փչել երեխայի դեմքին և հարվածներ հասցրել  գլխին։

 

 

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ՝ լարված ու պայթյունավտանգ իրավիճակ էր ստեղծվել Արագածոտնի մարզում: Արագածավան գյուղի մեծ թվով բնակիչներ, ի նշան բողոքի, փակել էին ճանապարհը և արգելում էին տրանսպորտային միջոցների տեղաշարժը:

 

 

Ի դեպ մեր աղբյուրների փոխանցմամբ առաջին անգամ չէ, որ Սուրեն Թորոսյանը գյուղում աչքի է ընկնում անպարկեշտ պահվածքով և սպառնում է համագյուղացիներին, նրանց, ովքեր չեն ընտրել, կամ չեն համակրում ՔՊ-ին։ Մենք նաև տեղեկացանք, որ ՋՕԸ կոմունալ բաժնի  պետն անգամ բարձրագույն կրթություն չունի, հիմա է որոշել կրթություն ստանալ, որ իբր հետագայում այլ պաշտոնի նշանակվի։

 

 Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ տղայի մոտ ախտորոշված է էպիլեպսիա։ Նշվում է նաև, որ ՔՊ-ական պաշտոնյայի կողմից ծեծված երիտասարդին վիրահատել են, նրա գլխին 8 կար են դրել բժիշկները:

Քաղաքականություն