Լրագրողի՝ 6-րդ հարկից ցած նետվելու դեպքով վարկածներ են պտտվում
Ինչպես գիտենք՝ հունիսի 1-ին առեղծվածային ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել, որ Սվաճյան փողոցի շենքերից մեկի 1-ին հարկի տանիքում կնոջ դի կա և վիրավոր երեխա։
Իսկ քիչ անց հայտնի դարձավ, որ ողբերգական դեպքի զոհերը հաղորդավարուհի, բլոգեր Օվսաննա Սողոյանն են եւ նրա 11-ամսական փոքրիկը՝ Րաֆֆին, փոխանցում է Armlur-ը։
Լրատվամիջոցը գրում է․ «Ահասարսուռ դեպքի առթիվ Օվսաննա Սողոյանի ընկերները շոկի ենթարկված սոցիալական ցանցերում գրառումներ են իրականացրել:
Հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյան անդրադռանալով ցավալի լուրին հրապարակում էր արել ինսատարամի սթորի բաժնում եւ լուսանկար հրապարակել:
Հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանից տեղեկացել ենք, որ Օվսաննայի հուղարկավորությունն արդեն տեղի է ունեցել, եւ նշել, որ չի կարող խոսել, քանի որ շատ ծանր է իր համար:
Իսկ, մինչ իրավապահ համակարգը կբացահայտի, թե ինչ է իրականում տեղի ունեցել, թերթին հայտնի դարձավ, որ առեղծվածային դեպքի մասին Օվսաննայի շրջապատում տարբեր վարկածներ են պտտվում:
Ըստ շրջանառվող լուրերի՝ երեխայի ծնունդից հետո Օվսաննա Սողոյանը կրոնական կազմակերպությունների միջոցառումների է հաճախել եւ ունեցել է առողջական որոշակի խնդիրներ:
Ի դեպ, ինչպես տեղեկանում ենք Օվսաննայի ֆեյսբուքյան էջից, նա մայիս ամսվա սկզբին էր վերադարձել Բալիից եւ կիսվել իր տպավորություններով»:

Նմանատիպ հոդվածներ
Մշակաբույսերը հավասարվել են հողին․ Եղեգնուտում 15 րոպե կարկուտ է տեղացել
Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի բնակիչներն Auroranews-ին տեղեկացրել են, որ երեկ երեկոյան տեղացած կարկուտի պատճառով գյու...
ՔՊ-ական պաշտոնյայի կողմից ծեծի ենթարկված տղային վիրահատել են․ նոր մանրամասներ
Թալին խոշորացված համայնքի Արագածավան վարչական շրջանի ՋՕԸ կոմունալ բաժնի պետ Սուրեն Թորոսյանը, որը ծեծի է ենթարկել...
Դիլիջանի քրեական պետի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել
16-ամյա տղային ծեծի ենթարկելու առնչությամբ Դիլիջան քաղաքի քրեական պետ Արսեն Արսեն Գայթմազյանի նկատմամբ Ներքին գործերի նա...
Քաղաքացին ապտակե՞լ է Աշոտ Փաշինյանին
Հավաստի տեղեկություններ ունեմ, որ քիչ առաջ Զորավար Անդրանիկ մետրոյի կայարանում` վագոնի մեջ, մի քաղաքացի ապտակել է Աշոտ Փ...