Դիլիջանի քրեական պետի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել
16-ամյա տղային ծեծի ենթարկելու առնչությամբ Դիլիջան քաղաքի քրեական պետ Արսեն Արսեն Գայթմազյանի նկատմամբ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը ծառայողական քննություն է նախաձեռնել։ Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 1-ին, տարածվել է տեսանյութ, որտեղ երեւում է թե ինչպես է Դիլիջանի քրեականի պետ Արսեն Գայթամազյանը ռեստորանհյուրանոցային համալիրում ծեծի ենթարկում 16-ամյա երիտասարդին։ Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 10-ին։
Ավելի ուշ նաև Քննչական կոմիտեից էին հայտնել, որ Դիլիջանի ՆԳՆ քրեականի պետը հանդիպել է տուժողին և ներողություն խնդրել նրանից, պատրաստ է ներողություն խնդրել նաև նրա ծնողներից, լրիվությամբ հասկացել և գիտակցում է, որ դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ և խնդրել է իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցել՝ գործուն զղջալու հիմքով:
Նմանատիպ հոդվածներ
Մշակաբույսերը հավասարվել են հողին․ Եղեգնուտում 15 րոպե կարկուտ է տեղացել
Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի բնակիչներն Auroranews-ին տեղեկացրել են, որ երեկ երեկոյան տեղացած կարկուտի պատճառով գյու...
ՔՊ-ական պաշտոնյայի կողմից ծեծի ենթարկված տղային վիրահատել են․ նոր մանրամասներ
Թալին խոշորացված համայնքի Արագածավան վարչական շրջանի ՋՕԸ կոմունալ բաժնի պետ Սուրեն Թորոսյանը, որը ծեծի է ենթարկել...
Բաքվի համալսարանների դասախոսը Մխիթարյանի մարզաշապիկն է հագել, նրա երկրպագուն է
«Արսենալ» ֆուտբոլային ակումբի՝ մասնավորապես Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկով տղամարդը մտել է Բաքվի ֆուտբոլային դաշտերից մե...
Նոր Նորք նախկին ղեկավարը Նանսենի անվան զբոսայգու տարածքն օտարել է իր կնոջը
Երևանի քաղաքապետի 2013 թվականի որոշմամբ՝ Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի անվան զբոսայգու՝ օտարման ոչ ենթակա հողամասն ու...