Նույնիսկ հավատս չի գալիս, որ խցանումներ չեն լինի. Փաշինյանը` Վերին Լարսում իրավիճակի մասին
Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության ղեկավար Ռուսլան Դավիդովը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ ասել է, որ «Վերին Լարսի» անցակետում ևս 4 նոր գիծ վերակառուցելուց հետո խցանումների խնդիրը կլուծվի 1 շաբաթվա ընթացքում։
Նա ընդգծել է, որ արդեն ամառ է, և փոքր–ինչ անհանգստացած է «Վերին Լարսի» անցակետի թողունակության առումով։ ՀՀ վարչապետը շեշտել է` ինքը տեղյակ է, որ ռուսական կողմը հիմնանորոգման ուղղությամբ մեծամասշտաբ աշխատանքներ է տանում։ Այդ մասով նա հույս հայտնեց, որ առաջիկայում դրանք կավարտվեն։
«Ե՛վ մաքսային, և՛ սահմանային ծառայություններն անում են ամեն ինչ, որպեսզի վերանորոգումներից հետո կարողանանք մեքենաների թողունակությունն ավելի շատացնել։ Ամեն օր գրեթե 1000 մեքենա է դուրս գալիս 2 ուղղությամբ, մեզ պետք է առնվազն 1500 մեքենայի թողունակություն, որպեսզի ընդհանրապես հերթեր չլինեն։ Տրանսպորտի նախարարությունից սպասում ենք, որ մինչև հունիսի 15-ը կհատկացնեն ևս 4 նոր գիծ՝ անցակետի ավելի լավ անցանելիության համար»,– ասել է Դավիդովը։
Նա խոստացավ՝ վերակառուցումից հետո խցանումները կլուծվեն մեկ շաբաթվա ընթացքում։ Դավիդովը նաև շեշտեց` վերակառուցումից հետո կլինի 39 գիծ, դրանցից 15-ը բեռնատարների համար։
«Անկեղծ ասած, նույնիսկ հավատս չի գալիս, որ «Վերին Լարսում» ընդհանրապես խցանումներ չեն լինի։ Հիմա արդեն ոչ միայն քննարկել ենք, այլև խոստումը կա, նշանակում է պետք է անել»,–արձագանքել է ՀՀ վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
Դավիթ Բաբայանը` Լաչինի անցակետում այս պահին տիրող իրավիճակի մասին
Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետի աշխատանքների մեջ որևէ բան չի փոխվել, պարզապես ադրբեջանական կողմն իր ու...
Ինչ խնդրի առաջ կկանգնի Հայաստանը, եթե Տիգրանաշենը տրվի Ադրբեջանին. «Իրավունք»
«Ինչ խնդրի առաջ կկանգնի Հայաստանը, եթե Տիգրանաշենը, որպես անկլավ, տրվի Ադրբեջանին: «Իրավունք» թերթը գրում է, որ հա...
Վաշինգտոնում նախատեսված քննարկումը ադրբեջանական կողմի խնդրանքով հետաձգվում է. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ ադրբեջանական կողմի խնդրանքով մյուս շաբաթ Վաշինգթոնում նախատեսվող...
ԵՄ-ն հուլիսին առաջընթաց է ակնկալում Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների բանակցություններում
Եվրոպական միությունը հույս ունի, որ հուլիսի 21-ին Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև կայանալիք բանակցութ...