Դավիթ Բաբայանը` Լաչինի անցակետում այս պահին տիրող իրավիճակի մասին
Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետի աշխատանքների մեջ որևէ բան չի փոխվել, պարզապես ադրբեջանական կողմն իր ուզած ձևով է ներկայացնում, ինչը բնական է: Armenia Today-ը հետ զրույցում ասել է Արցախի նախագահի խորհրդական, երկրի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:
«Այդպես էլ պետք է անեին, որ ցույց տային, իբրև այդտեղով մարդիկ ազատ անցնում են, ինչը բնական է, որ իրականությանը չի համապասխանում»,- ասել է նա՝ հավելելով, որ անցնում են միայն կարիք ունեցող մարդիկ հարազատների հետ՝ այն էլ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ:
Բաբայանի խոսքով՝ թշնամիներն ամեն ինչ արել են, որ անցակետը լինի առևանգման, բռնության, հարկ եղած դեպքում մարդկանց կալանավորելու վայր, որովհետև համապատասխան ենթակառուցվածքներն այնտեղ կան, ստեղծված են: Բայց կան մարդիկ, ովքեր կարիքի մեջ են, լուրջ խնդիրներ ունեն: «Այո՛, շատ ծանր պրոցեդուրա է, բայց եթե մարդկանց կյանքի խնդիր է՝ ի՞նչ անել»,- ասել է Բաբայանը:
Բաբայանի խոսքով՝ տեղափոխություններն իրականացվում են երկու եղանակով՝ Կարմիր խաչ և ռուս խաղաղապահներ: Վերջիններս, ըստ նրա, պետք է միշտ այնտեղ լինեն, քանի որ ցանկացած մարդու կարող են բռնել, իսկ դա Ադրբեջանի քմահաճույքին թողնելը ճիշտ չէ: Նրանք միշտ ուղեկցող ունեն այնտեղ, ինչը զինադադարի կոպիտ խախտում է, բայց գոնե մի քանի տոկոսով կարող է հոգեբանական զսպող ազդեցություն ունենալ՝ անվտանգությունն ինչ-որ կերպ ապահովելու առումով: Արցախցի պաշտոնյան նշել է, որ կան տարբեր կատեգորիաներ, ասենք՝ ծայրաստիճան հիվանդը դիմում է Արցախի առողջապահության նախարարությանը, որն իր հերթին կառավարությանը կամ ռուս խաղաղապահներին է դիմում տեղափոխության հնարավորության համար: Մեկ ուրիշի, օրինակ, հարազատը Հայաստանում կարող է ծանր հիվանդ լինել կամ մահանալ, ինչի համար նույնպես սուր անհրաժեշտություն է առաջանում մեկնելու:
«Բնական է, որ սա ամենօրյա ռեժիմով չի, որովհետև ամեն օր հնարավոր չէ դա անել»,- նշել է Բաբայանը:
Մանրամասները` սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ խնդրի առաջ կկանգնի Հայաստանը, եթե Տիգրանաշենը տրվի Ադրբեջանին. «Իրավունք»
«Ինչ խնդրի առաջ կկանգնի Հայաստանը, եթե Տիգրանաշենը, որպես անկլավ, տրվի Ադրբեջանին: «Իրավունք» թերթը գրում է, որ հա...
Փաշինյանն ընդունել է Տոյվո Կլաարին. մանրամասներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի...
ԵՄ-ն հուլիսին առաջընթաց է ակնկալում Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների բանակցություններում
Եվրոպական միությունը հույս ունի, որ հուլիսի 21-ին Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև կայանալիք բանակցութ...
Գեներալ Կառլոս Պետրոսյանը սեփականաշնորհել է «Հաղթանակ» զբոսայգու 6900 քմ տարածքը. «Հետք»
Երևանի «Հաղթանակ» զբոսայգու շուրջ քրեական և իրավական պատմությունները չավարտված` կոռուպցիոն մի նոր պատմություն է ի հայտ գ...