Ինչ խնդրի առաջ կկանգնի Հայաստանը, եթե Տիգրանաշենը տրվի Ադրբեջանին. «Իրավունք»
«Ինչ խնդրի առաջ կկանգնի Հայաստանը, եթե Տիգրանաշենը, որպես անկլավ, տրվի Ադրբեջանին: «Իրավունք» թերթը գրում է, որ հարցի պատասխանը փորձել ենք ստանալ հայտնի քարտեզագետ Ռուբեն Գալիչյանից, ով փաստեց.
—Անկլավների հետ պետք շատ զգույշ վարվել: Իսկ Տիգրանաշեն անկլավը Ադրբեջանին եթե տանք, այս ճանապարհը կդադարի աշխատելուց: Եթե դադարի, ուրեմն մենք պիտի գնանք Արարատում գյուղական ճանապարհներով, երկար ճանապարհ անցնենք: Ես անցյալ ամառ քանի անգամ անցել եմ այդ ճանապարհը, շատ գեղեցիկ ճանապարհ է, նեղ ճանապարհ է, գյուղական ճանապարհ է: Եվ եթե երկու մարդատար ավտո դեմ դիմաց են գալիս, պիտի զգույշ անցնեն, որ տեղ լինի անցնելու, իրար չբախվեն: Այդ ճանապարհը մինչեւ լայնացնեն, դարձնեն միջազգային ստանդարտի ճանապարհ, տարիների խնդիր է: Մեկ տարի, երկու տարի կտեւի դա: Նվազագույնը` ամիսներ՝ վեց ամիս-մեկ տարի կտեւի, Պարսկաստանի հետ մեր բեռնատարների կապը կկտրվի: Հսկայական տնտեսական վնասներ կկրենք»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Դավիթ Բաբայանը` Լաչինի անցակետում այս պահին տիրող իրավիճակի մասին
Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետի աշխատանքների մեջ որևէ բան չի փոխվել, պարզապես ադրբեջանական կողմն իր ու...
Փաշինյանն ընդունել է Տոյվո Կլաարին. մանրամասներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի...
ԵՄ-ն հուլիսին առաջընթաց է ակնկալում Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների բանակցություններում
Եվրոպական միությունը հույս ունի, որ հուլիսի 21-ին Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև կայանալիք բանակցութ...
Գեներալ Կառլոս Պետրոսյանը սեփականաշնորհել է «Հաղթանակ» զբոսայգու 6900 քմ տարածքը. «Հետք»
Երևանի «Հաղթանակ» զբոսայգու շուրջ քրեական և իրավական պատմությունները չավարտված` կոռուպցիոն մի նոր պատմություն է ի հայտ գ...