Հայկական ընկերությունը ԱԷԿ-ի աշտարակները պետք է վերանորոգի մինչև 2024-ի վերջ
Տեղական կապալառու ընկերությունը («Մ Գրուպ») Հայկական ԱԷԿ-ի հովացման աշտարակների վերանորոգումը պետք է ավարտի մինչև 2024 թ. սկիզբ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է կայանի տնօրեն Մովսես Վարդանյանը։
Կապալառուն ժամանակին չի հանձնել աշխատանքը. աշտարակներից մեկը նա պետք է վերանորոգեր մինչև 2022 թ. հունիսի վերջ, երկրորդը ՝ մինչև տարեվերջ։ Պարզվել է` կապալառուն չունի բավարար որակավորում` նման բարդ աշխատանքների համար (աշտարակների բարձրությունը մի քանի տասնյակ մետր է, իսկ աշխատելիս պահանջվում է մեծ ճշգրտություն):
«Այժմ հովացման աշտարակներից մեկն արդեն վերանորոգվել է, երկրորդը պետք է կարգավորվի այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին»,– նշել է Վարդանյանը։
Սառեցման աշտարակներում ատոմակայանի տուրբինը պտտող գոլորշին նորից սառչում է ջրի մեջ և վերադառնում կայան (որտեղ այն նորից տաքանում է` տուրբինները պտտելու համար): Ատոմակայանում կա 4 հովացման աշտարակ։ Դրանց վերանորոգումից հետո կայանը կաշխատի ավելի մեծ հզորությամբ, քան նախկինում ՝ առանց գերտաքացման վտանգի։
Բացի այդ, առաջիկա երեք տարիներին պետք է ավարտվի նոր բաց բաշխիչ սարքի շինարարությունը (որի միջոցով ԱԷԿ-ից էլեկտրաէներգիան մտնում է ընդհանուր ցանց)։ Աշխատանքներն արդեն սկսվել են, մրցույթը հաղթել է հայ-ռուսական կոնսորցիումը։
Մանրամասները՝ կայքում։