Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը խոստացել է «100 տոկոսով» շարունակել աջակցել Ուկրաինային
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Էնդի Բըրնհեմը հայտարարել է, որ կպահպանի Ուկրաինային ցուցաբերվող անսասան աջակցությունը։
«Ոչինչ չի փոխվել։ Ես նրան կաջակցեմ հարյուր տոկոսով՝ ճիշտ այնպես, ինչպես դա անում էր Քիր Սթարմերը»,- ասել է Բըրնհեմը Sky News-ին տված հարցազրույցում՝ հավելելով, որ հուլիսի 20-ին հեռախոսազրույց կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Նրա խոսքով՝ Զելենսկին «ոչ մի կասկած չի ունենա, որ Մեծ Բրիտանիայի աջակցությունը մնում է անսասան և հաստատուն»։
«Մենք նրա կողքին կլինենք, և ես անձամբ նույնպես նրա կողքին կլինեմ»,- ընդգծել է նոր վարչապետը։
Հարցազրույցը ձայնագրվել էր պաշտոնը ստանձնելուց մի քանի ժամ առաջ։
Միևնույն ժամանակ, արդեն վարչապետի պաշտոնում ունեցած իր առաջին ելույթում Բըրնհեմը չի անդրադարձել Ուկրաինային կամ արտաքին քաղաքականությանը, սակայն հայտարարել է, որ շարունակելու է նախորդ կառավարության որդեգրած ռազմականացման քաղաքականությունը։
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողո...
Ումերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը կազատվի զբաղեցրած պաշտոնից, իս...
Մեր նախընտրական խոստումը կատարում ենք այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ կուսակցությունը մեկնարկում է բնակարանայի...
Իրանը սպառնում է Իսրայելին՝ իր ենթակառուցվածքների վրա հարձակման դեպքում
Իրանը հայտարարել է, որ իր ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակում անպատասխան չի մնա, և պատասխան հարվածներ կհասցվեն Իսր...