RFEF-ը և ՖԻՖԱ-ն Դոնալդ Թրամփին հեռացրել են լուսանկարներից
Իսպանիայի թագավորական ֆուտբոլային ֆեդերացիայի (RFEF) և Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) X սոցիալական ցանցի պաշտոնական էջերը լուսանկարներից կտրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որոնցում Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները տոնում են աշխարհի առաջնությունում տարած հաղթանակը։
Այն բանից հետո, երբ Թրամփը՝ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի ընկերակցությամբ, Աշխարհի գավաթը հանձնեց Իսպանիայի ընտրանու ավագ Ռոդրիին, նա մտադիր չէր հեռանալ հարթակից և մնում էր տեսախցիկների օբյեկտիվներում, քանի դեռ իսպանացիները գավաթն իրենց գլխավերևում էին բարձրացնում։ Ամերիկացի առաջնորդը տոնակատարության վայրից հեռացավ միայն այն ժամանակ, երբ նրան մոտեցավ Ինֆանտինոն, և նրանք միասին լքեցին չեմպիոնական հարթակը։
RFEF-ի էջում գրաֆիկական խմբագրիչի օգնությամբ Թրամփին հեռացրել են լայնաֆորմատ հորիզոնական լուսանկարից, իսկ ՖԻՖԱ-ի էջում հրապարակվել է ուղղահայաց նկար, որտեղ ԱՄՆ նախագահին պարզապես «կտրել են»։ Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականը ԱԱ-2026-ի եզրափակիչում 1:0 հաշվով առավելության է հասել Արգենտինայի նկատմամբ՝ լրացուցիչ ժամանակի 106-րդ րոպեին հարձակվող Ֆերան Տորեսի խփած գոլի շնորհիվ:
Նմանատիպ հոդվածներ
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Ատլանտայի «Մերսեդես-Բենց Սթեդիում» մարզադաշտում կայացած ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ խաղում Արգենտինայի ազգային ընտրանին 2։1...
Հայկական ֆուտբոլի պատմական շանսը. բոլոր թիմերը երկրորդ փուլում են
Եվրոպական գավաթների խաղարկություններում Հայաստանը ներկայացնող բոլոր ակումբները դեռևս շարունակում են իրենց ելույթները, իս...
Թրամփը կմասնակցի ԱԱ-2026-ի եզրափակիչին
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտնել է, որ Թրամփը Նյու Յորքում կկազմակերպի ՖԻՖԱ-ի պատվին ընդունելություն...
Մաքգրեգորը կրկին ծանր վնասվածք ստացավ և պարտվեց Հոլուեյին
Լաս Վեգասում անցկացված UFC 329 մրցաշարի գլխավոր մենամարտում մրցել են UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլան...