Բյուրեղավանում ջրի նմուշներում շեղումներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը տեղեկացնում է, որ Բյուրեղավան համայնքում 2026 թվականի հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ շարունակվում են համաճարակաբանական ուսումնասիրություններն ու կանխարգելիչ միջոցառումները։
«ՀՎԿԱԿ-ը սերտ համագործակցում է Բյուրեղավանի պոլիկլինիկայի, Բյուրեղավան համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների և մյուս շահագրգիռ գործընկեր կազմակերպությունների հետ՝ վարակի հետագա տարածումը կանխելու և իրավիճակը վերահսկողության տակ պահելու նպատակով։
Համաճարակաբանական հետազոտության շրջանակում իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշների նմուշառումներ․
-վերցվել է 14 ջրի նմուշ,
-վերցվել է 13 կենսաբանական նմուշ բուժառուներից։
Լաբորատոր հետազոտության արդյունքներով՝ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ։
Կենսաբանական նմուշների լաբորատոր արդյունքները դեռևս պատրաստ չեն։
Այն ջրային կետերում, որտեղ հայտնաբերվել են շեղումներ, իրականացվում են կրկնակի նմուշառումներ։ Միաժամանակ նմուշառումներ են կատարվում նաև նոր արձանագրված աղիքային վարակի օջախներում»,-ասված է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր` վարդավառի օրը տեղի ունեցած կրակոցներից
Բացառիկ կադրերե են հրապարակվել հուլիսի 12-ին Վաղարշյան փողոցի բակում տեղի ունեցած կրակոցներից և ծեծկռտուքից: Հիշեցնենք`...
«SAS» սուպերմարկետում մենեջերը լուսանկարել է աշխատակցին, ապա նրա անունով վարկ ձևակերպել
Հունիսի 28-ին Երևանում ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության...
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա երեխայի մարմին
Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարությ...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Հուլիսի 6-ի լուսադեմին կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։ Արտիստի վախճանի...