Ավտոմեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը 6 ամսով կերկարաձգվի

Հունիսի 25-ից կարգելվի ավտոմեքենաների կատալիզատորների արտահանումը Հայաստանից։ Դեռ անցած տարի դեկտեմբերին կառավարությունը 6 ամիս ժամկետով արտահանման ժամանակավոր արգելք էր սահմանել Հայաստանի տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների վրա, որի գործողությունը կավարտվի հունիսի 25-ին։ 

 

Նախագիծը մշակվել և e-draft հարթակում ներկայացվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից։ Այն գործելու է մինչև այս տարվա դեկտեմբերի 26-ը։ Հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացումով՝ մասնավորապես առանց չեզոքացման համակարգի տրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ վնասակար նյութերն անարգել մթնոլորտային օդ արտանետումը նվազեցնելու մասով, ինչպես նաև ավտոմեքենաների վրա տեղադրված կատալիզատորների ապօրինի շրջանառությունը կանխելու անհրաժեշտությամբ։ 

 

Հիմնավորման մեջ նաև նշված է, որ նշված արգելքի կիրառման ժամանակահատվածում նվազել է ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների ապօրինի շրջանառությունը։