Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային, քանի դեռ Ռուսաստանի նախագահը չի փոխել իր դիրքորոշումը. Գերմանիայի կանցլեր
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի դադարեցումը լիովին կախված է Ռուսաստանի ղեկավարության, մասնավորապես՝ Ռուսաստանի նախագահի կամքից։
«Վերջին 14 ամիսների ընթացքում, ցավոք, բազմիցս ստիպված եմ եղել ասել սա։ Այս պատերազմի ավարտը բացառապես Ռուսաստանի կառավարության և նախագահի որոշումից է կախված։ Բանակցությունների, անհրաժեշտության դեպքում նաև խաղաղության բանակցությունների մեկնարկը ևս կախված է միայն նրա կամքից։ Սակայն նա համառորեն հրաժարվում է դա անել», — Բեռլինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մերցը։
Կանցլերի խոսքով՝ քանի դեռ Ռուսաստանի նախագահը չի փոխել իր դիրքորոշումը, Ուկրաինային աջակցությունը շարունակելուց բացի այլընտրանք չկա։
«Մենք կշարունակենք դա անել՝ գործելով մեր եվրոպացի գործընկերների հետ համաձայնեցված։ Ես նաև անկեղծորեն շնորհակալ եմ նախագահ Ալիևին այն բանի համար, որ նա այս պատերազմի էությունը, պատճառներն ու ընթացքը, ինչպես նաև դրա հնարավոր ավարտը գնահատում է նույն կերպ, ինչպես ես ներկայացրեցի այստեղ», — ընդգծել է Ֆրիդրիխ Մերցը։
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողո...
Ումերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը կազատվի զբաղեցրած պաշտոնից, իս...
Մեր նախընտրական խոստումը կատարում ենք այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ կուսակցությունը մեկնարկում է բնակարանայի...
Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում․ Գագիկ Ծառուկյանի ուղերձը ՔԿՀ-ից
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ուղերձ է հղել։ «Մարդը, երբ կյանքի ինչ-որ մի պահի ազատ ժամանակ շատ է...