ԱՄՆ-ն ցանկանում է ստեղծել սեփական ավիաընկերությունն անօրինական միգրանտներին արտաքսելու համար
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը փնտրում է կապալառու՝ արտաքսումների, միգրանտների կամավոր վերադարձի, բժշկական տարհանման և ճգնաժամային առաքելությունների համար նախատեսված պետական ավիախումբը կառավարելու նպատակով։
Bloomberg-ի համաձայն՝ ավիապարկում նախատեսվում է ընդգրկել Boeing 737-700 կամ համանման յոթ օդանավ, ինչպես նաև հեռագնա Gulfstream G650ER/C-37B տեսակի երկու ինքնաթիռ։ Ներկայում Ներգաղթի և մաքսային ծառայությունը (ICE) գլխավորապես կիրառում է մասնավոր ընկերությունների չարթերային ինքնաթիռները։ Այնուամենայնիվ, գնումների փաստաթղթերի համաձայն, Վաշինգտոնը նպատակ ունի ստեղծել նոր կառույց, որը կգործի շուրջօրյա ռեժիմով և թռիչքներ կիրականացնի ինչպես ԱՄՆ-ի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, հայտնում է Bild-ը։ Ընտրված կապալառուից կպահանջվի ապահովել անձնակազմ, տեխնիկական սպասարկում, բուժանձնակազմ և օդանավերի ընդհանուր խնամք։
Ավելի վաղ Ներքին անվտանգության նախարարությունից հայտնել էին, որ սեփական ավիապարկի առկայությունը հնարավորություն կտա արագացնել արտաքսման գործընթացները և պետական բյուջեից տարեկան տնտեսել մինչև 279 միլիոն դոլար։ Bloomberg-ը նաև փոխանցում է, որ իշխանությունները քննարկում են մեկ բազայով կամ խոշոր ավիաընկերությունների օրինակով՝ օդանավակայանների ցանցի միջոցով աշխատելու տարբերակը։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայից Երևան նոր ավտոբուսային երթուղի է գործարկվել
Մոսկվայից դեպի Երևան նոր ավտոբուսային երթուղի է բացվել, որի շրջանակներում չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ հի...
Բաքվում պահվող հայերը կամային դիմադրություն են ցույց տալիս. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշել է, որ թեև ադրբեջանական կողմը գրեթե չի անդրադառնում մեր հ...
Հայկական գյուղմթերքը՝ ԱՄՆ շուկայում․ նոր քննարկումներ Վաշինգտոնում
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանն ԱՄՆ Գյուղատնտեսության քարտուղարությունում հանդիպել է Արտաքին գյուղատնտեսական ծա...
Փակում ենք դուռը ռուսների առաջ. Հունգարիայի պաշտպանության նախարար
Հունգարիայի պաշտպանության նախարար Ռոմուլուս Ռուզին-Սենդին հայտարարել է, որ երկիրը պետք է վերականգնի վստահությունն իր դաշ...