Ադրբեջանն ու Գերմանիան ստորագրել են ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագիր
Հուլիսի 21-ին Բեռլինում ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև երկկողմ ռազմավարական գործընկերության օրակարգի մասին համատեղ հռչակագիրը։
Փաստաթղթում կողմերը նշել են, որ ճանաչում են երկարամյա բարեկամական հարաբերությունները և վերահաստատում են երկկողմ գործընկերությունն ու համագործակցությունն առավել խորացնելու պատրաստակամությունը՝ փոխադարձ վստահության և ընդհանուր շահերի հիման վրա։ Նրանք նաև վերահաստատել են միմյանց ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, ինչպես նաև հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը, Հելսինկյան եզրափակիչ ակտին, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային և միջազգային իրավունքի այլ հիմնարար փաստաթղթերին։
Հռչակագրում նշվում է, որ կողմերը ողջունում են Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններում արձանագրված առաջընթացը, մասնավորապես՝ 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի գագաթնաժողովի արդյունքները և հարաբերությունների կարգավորմանն ուղղված հետագա քայլերը։ Գերմանիան վերահաստատել է իր լիակատար աջակցությունը երկու երկրների միջև կայուն խաղաղության հաստատման ջանքերին։
Կողմերը նաև ընդգծել են Ադրբեջանի և Եվրոպական միության միջև գործընկերության ռազմավարական նշանակությունը՝ կարևորելով քաղաքական երկխոսության և գործնական համագործակցության խորացումը, ինչպես նաև Ադրբեջանի և ԵՄ-ի միջև գործընկերության նորացված առաջնահերթությունների ընդունումն ու առկա երկխոսության մեխանիզմների լիարժեք օգտագործումը։
Նույն օրը Բեռլինում կայացել է նաև գերմանա-ադրբեջանական փաստաթղթերի ստորագրման արարողությունը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Գերմանիայի դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ստորագրել են վերոնշյալ համատեղ հռչակագիրը, ինչպես նաև Ադրբեջանա-գերմանական գործարար խորհրդի ստեղծման և գործունեության մասին համատեղ հռչակագիրը։
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողո...
Ումերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը կազատվի զբաղեցրած պաշտոնից, իս...
Մեր նախընտրական խոստումը կատարում ենք այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ կուսակցությունը մեկնարկում է բնակարանայի...
Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում․ Գագիկ Ծառուկյանի ուղերձը ՔԿՀ-ից
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ուղերձ է հղել։ «Մարդը, երբ կյանքի ինչ-որ մի պահի ազատ ժամանակ շատ է...