Team ընկերությունների խումբը ձեռք է բերել վրացական SkyTel-ի բաժնեմասերի 30%-ը
Team ընկերությունների խումբը ձեռք է բերել Վրաստանի հեռահաղորդակցության առաջատար երեք օպերատորներից մեկի՝ SkyTel-ի 30% բաժնեմասերը: Ինչպես տեղեկացնում է Team ընկերությունների խումբը՝ SkyTel-ի ամրակցված և անլար ինտերնետը հասանելի է Վրաստանի ավելի քան 2200 բնակավայրում՝ ծածկելով բնակչության մոտ 93%։ Ինտերնետ և թվային հեռուստատեսության ծառայություններ մատուցելու համար ընկերությունը օգտագործում է միջազգային մի քանի կապուղիներ։
Այս գործարքով Team ընկերությունների խումբը նպատակ ունի դիվերսիֆիկացնել Հայաստան մուտք գործող ենթակառուցվածքները, բարձրացնել ինտերնետի հասանելիության և անվտանգության մակարդակը, բացի այդ հիմք է ստեղծում խմբի անդամ Team Telecom Armenia-ի համար՝ տարածաշրջանում դիրքը ամրապնդելու։
«Սա լավ նախադրյալ ու հեռանկար է բացում միջազգային այլ ընկերությունների հետ ապագա համագործակցությունների ու մեր առկա պոտենցիալի մեծացման համար։ Այս գործարքը Հայաստանն է՛լ ավելի հուսալի և անխափան ինտերնետով ապահովելու մեր ռազմավարական քայլերից է»,- նշել է Team ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը։
«Ի դեմս նոր համասեփականատիրոջ՝ SkyTel-ը ձեռք է բերել փորձառու և ուժեղ գործընկեր: Team-ի գիտելիքների և փորձի, ինչպես նաև ընկերությունում մասնակցության շնորհիվ, մենք ակտիվորեն կզարգացնենք օպտիկամանրաթելային ինտերնետի ծառայությունը, ինչը Team-ն արդեն անում է Հայաստանում։ Մասնավորապես, մենք նախատեսում ենք մեկ տարվա ընթացքում ընդլայնել օպտիկամանրաթելային ցանցի ծածկույթը Վրաստանի ևս 220-400 բնակավայրերում»,- նշել է SkyTel-ի տնօրեն Արչիլ Խոջաշվիլին։
Նմանատիպ հոդվածներ
Արարատյան դաշտում և Աշտարակում մեղուների 60-70%-ը սատկել է․ որն է պատճառը
Արարատյան դաշտում և Աշտարակ քաղաքի շրջակայքում մեղվաընտանիքների 60-70%-ը սատկել է, քանի որ մեղվաբույծները զգուշացված չեն...
Ինչ չլուծված հարցեր են քննարկելու Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի փոխվարչապետերը 1 շաբաթից
Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումից հետո Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, անդրադառնալով&nb...
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է պարտքի շեմը բարձրացնելու օրինագիծը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ՝ բարձրացնելու պետական պարտքի առաստաղը։ Այս մասին գրում է РИА...
Գարնանացանն իրականացվել է անասելի դժվար պայմաններում․ արցախցի նախարար
Գարնանացանն այս տարի իրականացվել է անասելի դժվար պայմաններում, այնուամենայնիվ, թեկուզ ագրոժամկետների որոշ խախտումներով,...