16:00 Լուրերը մեկ տողով. Գերմանիայից կոչ՝ Ադրբեջանին և Հայաստանին. մեղադրանք նախկին պաշտոնյանին
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Վանաձորի նախկին համայնքապետին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական դիրքի չարաշահման և կեղծիքով համայնքային հողատարածքն օտարելու համար։
•Քաղաքացիական պայմանագիր կուսակցության, «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի շարք թեկնածուներ ներկայացրել են ինքնաբացարկի դիմումներ։
•Հայտարարվել է, որ նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը գումարվելու է օգոստոսի 2-ին։
•Փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարել է պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման և անձեռնմխելիությունից զրկելու գործընթացի մասին։
•Ռուսաստանի Պետդուման ընդունել է օրինագիծ, որով չմարված դատվածություն ունեցող օտարերկրացիներին կմերժվի կացության կարգավիճակի կամ քաղաքացիության տրամադրումը։
•Իրանը պահանջել է ՄԱԿ-ից և ԱԷՄԳ-ից դատապարտել կառուցվող ատոմակայանին ԱՄՆ-ի հասցրած հրթիռային հարվածը։
•Գերմանիայի նախագահը Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը կոչ է արել քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ համապարփակ խաղաղության համաձայնագիր կնքելու համար։
Նմանատիպ հոդվածներ
15:00 Լուրերը մեկ տողով. Վարչապետի հետ վիճած կնոջ աշխատանքից ազատումը, ողբերգություն հիվանդանոցում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ TRIPP երթուղում սահմանային և մաքսային...
16:00 Լուրերը մեկ տողով. Ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. ռազմական բախումների վտանգ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Հայաստանում ընտրակաշառք տալու կասկածանքով կալանավորվել են կուսակցական պատգա...
15:00 Լուրերը մեկ տողով. «Առինջ մոլի» ստուգումները. Սև բերդի ապօրինի օտարման գործը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Ավարտվել է Գյումրիի «Սև բերդ» ամրոցի ապօրինի օտարման գործով նախաքննություն...
13:00 Լուրերը մեկ տողով.Անհետ կորածների ծնողների նոր քայլը, ծիրանի շուրջ աղմուկը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Անհետ կորած զինծառայողների ծնողները որոշել են ինքնուրույն կապ հաստատել Ադր...