ՌԴ Պետդուման ընդունեց օտարերկրացիների քաղաքացիության խստացման օրինագիծը
ՌԴ Պետդումայի պատգամավորները լիագումար նիստում երկրորդ և երրորդ ընթերցմամբ ընդունել են Կառավարության ներկայացրած օրինագիծը, ըստ որի՝ օտարերկրացիներին կմերժեն քաղաքացիություն, ինչպես նաև ժամանակավոր կացության (ԺԿԹ) կամ մշտական կացության (ՄԿԹ) կարգավիճակ տրամադրել, եթե նրանք ունեն ցանկացած հանցագործության համար չհանված կամ չմարված դատվածություն։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Գործող նորմերի համաձայն՝ օտարերկրացիներին քաղաքացիության շնորհումը մերժվում է դիտավորյալ հանցագործությունների համար դատվածության առկայության դեպքում, իսկ ԺԿԹ-ն ու ՄԿԹ-ն չեն տրամադրվում միայն ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձանց։ Նոր օրենքով նախատեսվում է, որ քաղաքացիություն, ԺԿԹ կամ ՄԿԹ չի տրամադրվի ցանկացած տեսակի հանցագործության համար չհանված կամ չմարված դատվածության դեպքում։ Իսկ եթե փաստաթղթերն արդեն տրվել են, չմարված դատվածություն հայտնաբերելու դեպքում դրանք կչեղարկվեն։
Միևնույն ժամանակ փաստաթղթում նշվում է, որ նոր նորմերը չեն տարածվի այն օտարերկրացիների վրա, ովքեր Ռուսաստանում ճանաչվել են փախստական կամ քաղաքական ապաստան են ստացել։
Օրենքը նաև նոր պահանջներ է սահմանում ԺԿԹ (ժամանակավոր կացություն) և ՄԿԹ (մշտական կացություն) ստանալու դիմում ներկայացնելիս։ Այսպես, միգրանտները պետք է ներկայացնեն թղթային փաստաթուղթ, որը կամ կհաստատի դատվածության բացակայությունը, կամ տեղեկություններ կպարունակի այն հանցագործությունների մասին, որոնց համար դիմորդները դատապարտվել են։ Այդ փաստաթուղթը պետք է տրված լինի միգրանտի բնակության երկրի իրավասու մարմինների կողմից՝ դիմումը ներկայացնելուց ոչ շուտ, քան երեք ամիս առաջ։ Եթե օտարերկրացին ունի երկքաղաքացիություն կամ կացության մի քանի թույլտվություն, ապա նա պետք է ներկայացնի դատվածության առկայության կամ բացակայության մասին համապատասխան քանակի փաստաթղթեր։
Նախատեսվում է, որ նման փաստաթուղթ ներկայացնելու կարիք չեն ունենա 14 տարեկանից փոքր օտարերկրացիները, Ռուսաստանում քաղաքական ապաստան ստացած փախստականները, ինչպես նաև այն օտարերկրյա քաղաքացիները, ովքեր պայմանագրային հիմունքներով ծառայել են կամ ծառայում են ՌԴ զինված ուժերում։
Եթե օրենքը ստորագրվի ՌԴ նախագահի կողմից, փաստաթուղթն ուժի մեջ կմտնի հրապարակումից 180 օր անց։ Ընդ որում, մինչ այդ պահը ներկայացված բոլոր դիմումները կդիտարկվեն հին կանոններով, այսինքն՝ օտարերկրացիներից չի պահանջվի լրացուցիչ դատվածության առկայության կամ բացակայության մասին տեղեկանք ներկայացնել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր` վարդավառի օրը տեղի ունեցած կրակոցներից
Բացառիկ կադրերե են հրապարակվել հուլիսի 12-ին Վաղարշյան փողոցի բակում տեղի ունեցած կրակոցներից և ծեծկռտուքից: Հիշեցնենք`...
«SAS» սուպերմարկետում մենեջերը լուսանկարել է աշխատակցին, ապա նրա անունով վարկ ձևակերպել
Հունիսի 28-ին Երևանում ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության...
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա երեխայի մարմին
Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարությ...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Հուլիսի 6-ի լուսադեմին կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։ Արտիստի վախճանի...