Մոլդովայի դեսպանին կանչել են Ռուսաստանի ԱԳՆ
Հուլիսի 21-ին ՌԴ ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի Դաշնությունում Մոլդովայի Հանրապետության դեսպան Լ. Դարիյը: Նրան վճռական բողոք է ներկայացվել Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցների և ավտոտրանսպորտի հետ տեղի ունեցած երկու միջադեպերի ընթացքում մոլդովական կողմից 1961 թվականի Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի կոպիտ խախտման կապակցությամբ:
Այսպես, հուլիսի 19-ին Քիշնևում մոլդովացի ոստիկանները կանգնեցրել են Ռուսաստանի դեսպանատան ավտոբուսը իբր փաստաթղթերը ստուգելու համար և առանց պարզաբանումների հանել են դիվանագիտական պետհամարանիշները: Այս գործողությունները կատարելիս ոստիկանները դեսպանատան աշխատակիցների նկատմամբ ուժ են կիրառել և բերման ենթարկելու սպառնալիքներ հնչեցրել: Իրավիճակը պարզաբանելու համար գերատեսչության ներկայացուցիչ ուղարկելու վերաբերյալ Ռուսաստանի դեսպանատան խնդրանքը Մոլդովայի ԱԳՆ-ին արհամարհվել է:
Մյուս միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը «Լեուշենի» սահմանային անցակետում, երբ ռուսական դեսպանատան աշխատակիցները Մոլդովայից մեկնում էին Ռուսաստան՝ ծառայողական բեռ հասցնելու համար: Նրանց անհիմն կերպով պահել են սահմանին ավելի քան չորս ժամ:
Մոսկվայում Մոլդովայի դեսպան Լ. Դարիյին նշվել է 1961 թվականի Վիեննայի կոնվենցիայի հիմնարար դրույթների կոպիտ խախտման մասին, որոնց համաձայն նստավայր պետությունը պարտավոր է բոլոր հնարավորությունները ընձեռել դիվանագիտական ներկայացուցչության գործառույթների կատարման համար, ապահովել դրա աշխատակիցների տեղաշարժման ազատությունը իր տարածքում, թույլատրել և պահպանել ներկայացուցչության ազատ հաղորդակցությունը բոլոր պաշտոնական նպատակների համար:
Դեսպանին հայտարարվել է, որ ռուսական կողմն իրեն իրավունք է պահում ձեռնարկելու հայելային պատասխան միջոցներ:
Նմանատիպ հոդվածներ
Բերման են ենթարկել Արեգնազ Մանուկյանին. Մանուկ Սուքիասյան
Րոպեներ առաջ բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ենթադրաբար՝ ձերբակալ...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Զախարովան՝ Արծրուն Հովհաննիսյանի նոր նշանակման մասին
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Արծրուն Հովհաննիսյանի՝ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարա...
ՀՀ ԱԳՆ-ից արձագանքել են Ադրբեջանի արտգործնախարարի աղմկահարույց հայտարարությանը. News
Հայաստանի Հանրապետության տարածքում գործելու է TRIPP նախագիծը, որի կարգավորումները նախատեսված են ՀՀ և ԱՄՆ միջև մայիսին ստ...