Մամիկոն Ասլանյանն արձագանքել է իր դեմ նախաձեռնված նոր քրեական վարույթին
Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությանը՝ իր դեմ հարուցված նոր քրեական վարույթի վերաբերյալ։
«Նույն հաջողությամբ կարող էին ասել՝ Վանաձոր համայնքի 3000 հեկտար հողից կամ ՀՀ-ի 29 հազար 743 քառակուսի կմ-ից Ասլանյանը առանձնացրել է 3 հատ 20 քմ տարածք։ Դա ինչ ասելու բան է, եթե պիտի օտարում արվի կամ վարձակալության տրվի, պիտի առանձնացվի»,- նշել է Վանաձորի նախկին քաղաքապետը։
Նա նաև ավելացրել է. «Որ իմ մասին այդ նյութը լսում էի, ինքս մի ձևի եղա ահասարսուռ այդ ձայնից։ Ինչևէ , սա նորություն չէ, սա խոսում է իրավաբանական համայնքի կողմից նման մեթոդներով քրեական իրավունքին վերաբերվելու ցածր որակների մասին։ Ո՛չ զարմանալու, ո՛չ էլ ահաբեկվելու պատճառ չեմ տեսնում, վերջին տարիներին սովորական երևույթ է դարձել։ Մենք այս երկրում ենք ապրում, այսօր այս բարքերն են տիրում»։
Խոսելով ԿԸՀ-ում քննվող՝ Նարեկ Կարապետյանին վերաբերող միջնորդության մասին՝ Ասլանյանը ընդգծել է, որ հանձնաժողովն այս պահին նման հարց քննարկելու իրավասություն չունի։
«Մանդատների տրման մասին որոշումից հետո դա արդեն ապագա ԱԺի որոշելիքն է»,- հավելել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Բերման են ենթարկել Արեգնազ Մանուկյանին. Մանուկ Սուքիասյան
Րոպեներ առաջ բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ենթադրաբար՝ ձերբակալ...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Զախարովան՝ Արծրուն Հովհաննիսյանի նոր նշանակման մասին
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Արծրուն Հովհաննիսյանի՝ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարա...
ՀՀ ԱԳՆ-ից արձագանքել են Ադրբեջանի արտգործնախարարի աղմկահարույց հայտարարությանը. News
Հայաստանի Հանրապետության տարածքում գործելու է TRIPP նախագիծը, որի կարգավորումները նախատեսված են ՀՀ և ԱՄՆ միջև մայիսին ստ...