Ռուսաստանի և Գերմանիայի միջև գաղտնի բանակցություններ են անցկացվել. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հուլիսի կեսերին Բաքվում հանդիպել են Ռուսաստանի և Գերմանիայի պատվիրակությունները։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունները տեղեկացված չեն եղել գաղտնի բանակցությունների մասին, և դրանց բովանդակությունն իրենց հայտնի չէ։ Այս մասի տեղեկանում ենք Kommersant-ից:
Բեռլինում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ալիևը նշել է, որ պատվիրակությունները Բաքվում գտնվել են հուլիսի 12-14-ը։
Նրա խոսքով՝ ռուսական պատվիրակության կազմում եղել են ՌԴ նախկին վարչապետ Վիկտոր Զուբկովը և ՌԴ նախագահի առընթեր Քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների զարգացման խորհրդի նախագահ Վալերի Ֆադեևը։
Ալիևը նշել է, որ ինքը չի մասնակցել հանդիպմանը և դրա բովանդակության մասին տեղեկություն չունի։ Միաժամանակ ընդգծել է, որ եթե բանակցություններում քննարկվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ կարգավորումը, ապա ինքը կարող է միայն ողջունել նման շփումները։
Ավելի վաղ գերմանական Die Zeit թերթը հայտնել էր, որ Գերմանիայի կառավարությունում ակտիվ նախապատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին։ Պարբերականի տվյալներով՝ այդ հարցով կանցլեր Ֆրիդրիխ Մերցի գրասենյակը խորհրդակցություններ է անցկացրել նաև Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների հետ։ Իսկ հունիսին Մերցն ինքը հայտարարել էր, որ Բեռլինը պատրաստ է Մոսկվայի հետ շփումների։
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողո...
Ումերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը կազատվի զբաղեցրած պաշտոնից, իս...
Մեր նախընտրական խոստումը կատարում ենք այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ կուսակցությունը մեկնարկում է բնակարանայի...
Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում․ Գագիկ Ծառուկյանի ուղերձը ՔԿՀ-ից
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ուղերձ է հղել։«Մարդը, երբ կյանքի ինչ-որ մի պահի ազատ ժամանակ շատ է...