ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հովակիմյան․ մինչև օգոստոսի 2-ը Նարեկ Կարապետյանի գործով որոշումը ԿԸՀ-ի ձեռքում է
«Մինչև օգոստոսի 2-ը, եթե ընտրված պատգամավորներից որևէ մեկի, այդ թվում՝ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու խնդիր առաջանա, դատախազությունը պետք է դիմի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և ստանա համաձայնություն»։ Այս մասին հայտարարել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
Նրա խոսքով՝ դատախազությունը կրկին դիմել է ԿԸՀ՝ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար։
«Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն չտա, քրեական հետապնդում չի կարող հարուցվել», — նշել է Հովակիմյանը։
ԿԸՀ նախագահի խոսքով՝ պատգամավորների լիազորությունների ստանձնումից՝ օգոստոսի 2-ից հետո, պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրանց ազատությունից զրկելու համար դատախազությունն արդեն պետք է դիմի Ազգային ժողովին։
Նմանատիպ հոդվածներ
Ումերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը կազատվի զբաղեցրած պաշտոնից, իս...
Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողո...
Մեր նախընտրական խոստումը կատարում ենք այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ կուսակցությունը մեկնարկում է բնակարանայի...
Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում․ Գագիկ Ծառուկյանի ուղերձը ՔԿՀ-ից
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ուղերձ է հղել։ «Մարդը, երբ կյանքի ինչ-որ մի պահի ազատ ժամանակ շատ է...