Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացվող շարժվող թիրախ մրցաձևի հրաձգության աշխարհի առաջնությանը մասնակցում է 17 պետության շուրջ 80 մարզիկ։
Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի փոխանցմամբ՝ հուլիսի 20-26-ը անցկացվող առաջնության տղամարդկանց անհատական պայքարում Հայկ Մինասյանը վաստակել է 384 միավոր և հռչակվել աշխարհի չեմպիոն։
Թիմային հաշվարկում Հայկ Մինասյանից, Հովհաննես Մարգարյանից և Գոռ Խաչատրյանից կազմված տրիոն գրավել է երկրորդ հորիզոնականը՝ արժանանալով աշխարհի առաջնության արծաթե մեդալներին։
Մրցաշարին մասնակցում են 17 երկրի շուրջ 80 հրաձիգներ։ Հայաստանի հավաքականի կազմում ներգրավված են Մարի Ղազարյանը, Համլետ Կարենյանը, Լիլիթ Մկրտչյանը, Գոռ Խաչատրյանը, Անահիտ Սարգսյանը, Հովհաննես Մարգարյանը, Աիդա Ազատյանը, Գոռ Մարտիրոսյանը, Արուսյակ Գրիգորյանը, Հայկ Մինասյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Մանվել Միրզոյանը։
Նմանատիպ հոդվածներ
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Ատլանտայի «Մերսեդես-Բենց Սթեդիում» մարզադաշտում կայացած ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ խաղում Արգենտինայի ազգային ընտրանին 2։1...
Հայկական ֆուտբոլի պատմական շանսը. բոլոր թիմերը երկրորդ փուլում են
Եվրոպական գավաթների խաղարկություններում Հայաստանը ներկայացնող բոլոր ակումբները դեռևս շարունակում են իրենց ելույթները, իս...
Թրամփը կմասնակցի ԱԱ-2026-ի եզրափակիչին
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտնել է, որ Թրամփը Նյու Յորքում կկազմակերպի ՖԻՖԱ-ի պատվին ընդունելություն...
Էկվադորում պետական հանգստյան օր է հայտարարվել ֆուտբոլային նվաճման պատճառով
Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան երկրում պետական հանգստյան օր է հայտարարել՝ կապված ազգային հավաքականի՝ 2026 թվականի աշխարհ...