Դատարանը վարույթ է ընդունել Նիկոլ Փաշինյանի դեմ Արթուր Օսիպյանի հայցով
Արցախցի նախկին քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Երևանի քաղաքացիական դատարանը քննության է առել հայցը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արթուր Օսիպյանը։
Օսիպյանը պահանջում է, որ դատարանը պարտավորեցնի վարչապետին հերքել զրպարտություն համարվող հայտարարությունները և ներողություն խնդրել։
Դատավոր Խաչատրյանը գործը վարույթ ընդունելու որոշումը կայացրել է հուլիսի 17-ին։ Դատարանն արդեն պաշտոնապես տեղեկացրել է Արթուր Օսիպյանին դատական գործընթացի մեկնարկի մասին և փոխանցել համապատասխան փաստաթղթերը։
Ծանուցագրով հայցվորին պարզաբանվել են նաև դատական քննության ընթացքում նրա իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում՝ ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ անելու կամ վեճը հաշտությամբ ավարտելու հնարավորությունները։
Արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը ձերբակալվել, այնուհետև կալանավորվել էր մայիսի 18-ին Արաբկիր վարչական շրջանում վարչապետի հետ ունեցած միջադեպից հետո։ Նա հացադուլ էր հայտարարել՝ որպես բողոքի նշան Նիկոլ Փաշինյանի կողմից իր հասցեին հնչեցրած «փախած» որակման համար։ Նրան մեղադրում են բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու մեջ: Հունիսի 10-ին Օսիպյանին ազատ արձակելու որոշում է կայացվել։
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողո...
Ումերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը կազատվի զբաղեցրած պաշտոնից, իս...
Մեր նախընտրական խոստումը կատարում ենք այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ կուսակցությունը մեկնարկում է բնակարանայի...
Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում․ Գագիկ Ծառուկյանի ուղերձը ՔԿՀ-ից
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ուղերձ է հղել։ «Մարդը, երբ կյանքի ինչ-որ մի պահի ազատ ժամանակ շատ է...