Մի խումբ աղջիկներ դաժան ծեծի էին ենթարկել մեկ այլ աղջկա․ ՔԿ-ն մանրամասնում է
Ավելի վաղ հայտնել էինք, որ համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես են մի խումբ աղջիկներ ծեծի ենթարկում մեկ այլ աղջկա։ Տեսանյութից պարզ չէր, թե ինչն էր եղել վիճաբանության պատճառը։
Auroranews.am-ը կապ է հաստատել ՀՀ Քննչական կոմիտեի հետ՝ դեպքի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով։
«Ֆիզիկական ներգործության դեպքի առթիվ կա նախաձեռնված քրեական վարույթ, նշանակվել է դատաբժշակական փորձաքննություն»,- հայտնեցին գերատեսչությունից։
Auroranews.am-ը կապ էր հաստատել նաև Ներքին գործերի նախարարության հետ։
ՆԳՆ-ից մեզ տեղեկացրին, որ դեպքը տեղի է ունեցել դեռևս հունիսին։
«Նշված դեպքը եղել է հունիսին։ Նույն օրը ՆԳՆ ոստիկանության ծառայողները հայտնաբերել են բոլոր մասնակիցներին և հաղորդման հետ միասին ներկայացրել Քննչական կոմիտե»,– հայտնել էին նախարարությունից։
Նմանատիպ հոդվածներ
Աղիքային վարակի դեպքեր Բյուրեղավանում․ բնակիչներին զգուշացնում են
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքերի ֆոնին շարունակվում են համաճարակաբանական ուսումնասիրությունները։ Առողջապահ...
Օրը ցերեկով գողանում են հայկական գորգերը. Վիկտոր Մնացականյանի աղմկահարույց հայտարարությունը
Երեւանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը ֆեսբուքում գրել է․ «Նայեք, ոնց ա Tatev Muradian -ը մե...
Ոսկու գնի կտրուկ անկում՝ միջազգային շուկաներում
ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ հուլիսի 17-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխար...
Երևանում՝ սաստիկ շոգ, մարզերում՝ ուժեղ քամի, անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում հուլիսի 10-14-ի կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպր...