Իսպանիային սպառնում են 40+ աստիճան շոգ և փոթորիկներ
Իսպանիայի պետական օդերևութաբանական գործակալությունը (Aemet) սաստիկ տապի պատճառով անբարենպաստ եղանակի մասին նախազգուշացում է հայտարարել երկրի տարածաշրջանների մեծ մասում: Այս մասին նշված է Aemet-ի գրառման մեջ X հարթակում:
Գործակալության կողմից տագնապի մակարդակը բարձրացվել է մինչև դեղին (վտանգ) և նարնջագույն (բարձր վտանգ): Ըստ կանխատեսումների՝ օդի ջերմաստիճանը կարող է անցնել 40 աստիճանից: Նախատեսվում է, որ Մադրիդում ջերմաստիճանը կհասնի 35 աստիճան Ցելսիուսի: Եղանակային նախազգուշացումը կգործի առնվազն մինչև հուլիսի 23-ը:
Երկրի արևելյան հատվածում սպասվում են փոթորիկներ, որոնք կուղեկցվեն կարկուտով և քամու պոռթկումներով։
Ավելի վաղ Aemet-ը հայտնել էր, որ 2026 թվականի առաջին կեսն Իսպանիայում եղել է ամենատաքը վերջին 65 տարվա ընթացքում: Իր հերթին, ընթացիկ տարվա հունիսը դարձել է ամռան երկրորդ ամենատաք առաջին ամիսը դիտարկումների ողջ պատմության մեջ՝ զիջելով միայն 2025 թվականի հունիսին: Միջին ջերմաստիճանը 3,2 աստիճանով գերազանցել է կլիմայական նորման: 2021 թվականին Իսպանիայում գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ: Օգոստոսին երկրի հարավում գտնվող Լա Ռամբլա բնակավայրում արձանագրվել է 47,6 աստիճան Ցելսիուս:
Նմանատիպ հոդվածներ
Ցուրտ օդային հոսանքները կիջեցնեն ջերմաստիճանը Հայաստանում
Հուլիսի 16-ից սկսած Հայաստանի տարածք են ներթափանցում ցուրտ օդային հոսանքներ, որոնց ազդեցությամբ երկրի ողջ տարածքում ջերմ...
Ռուսաստանում բարձրանում է հասարակական տրանսպորտի ուղեվարձը
Վառելիքի դեֆիցիտով պայմանավորված երթուղիների կրճատումներից և աշխատանքային սահմանափակումներից հետո ՌԴ մարզերում սկսվել է...
IMEI կոդերի պարտադիր գրանցում. Տնտեսական «սպիտակեցո՞ւմ», թե՞ տոտալ թվային վերահսկողություն
Auroranews.am-ի վերլուծություններով Հայաստանի կառավարությունը նախապատրաստում է բջջային հեռախոսների շուկայի արմատական վեր...
Վաղվանից Նոր Գեղիի խաչմերուկում կգործի լուսացույց
Հ-2, /Հ-1/ (Աբովյան)-Արզնի-/Հ-6/ Նոր Գեղի, Հ-5, /Հ-6/ (Նոր Գեղի)-Արգել-Արզական-Հրազդան և Հ-6, /Հ-2/-Նոր Գեղի-Եղվարդի տրա...