Սելարայանը դարձել է գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ
Ամերիկյան MLS-ի կանոնավոր առաջնության 16-րդ տուրում «Քոլամբուս Քրյուն» սեփական հարկի տակ ընդունել է «Կոլորադո Ռապիդսին» և 3:2 հաշվով հաղթանակ է տարել: Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը գոլի հեղինակ է դարձել այս խաղում՝ աչքի ընկնելով հանդիպման 37-րդ րոպեին:
Երկրորդ խաղակեսում Սելարայանը նաև երկու գոլային փոխանցում է կատարել։
Նշվում է, որ Սելարայանն իր թիմի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, սակայն փոխարինվել է հանդիպման 73-րդ րոպեին: Նա ճանաչվել է նաև հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
Ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խփել է իր 7-րդ գնդակը «Քոլամբուս Քրյուի» կազմում անցկացրած 13 խաղում: Այդ խաղերում նա նաև 5 գոլային փոխանցում է կատարել: