Հունահռոմեական ոճի ըմբիշները 3 ոսկե, 4 արծաթե և 9 բրոնզե մեդալ են նվաճել միջազգային հուշամրցաշարում
Երեկ՝ մայիսի 31-ին Երևանի «Դինամո» մարզադահլիճում ավարտվեց աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, «Բարի կամքի» խաղերի հաղթող, հունահռոմեական ոճի ըմբիշ Բենուր Փաշայանի անվան հուշամրցաշարը, որի արդյունքներով կձևավորվի աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականի կազմը:
Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները 3 ոսկե, 4 արծաթե և 9 բրոնզե մեդալ են նվաճել:
Բենուր Փաշայանին նվիրված միջազգային հուշամրցաշարի հաղթողի կոչմանն արժանացել են 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը և 82 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը:
Հուշամրցաշարի փոխչեմպիոններ են դարձել Ռոբերտ Կարապետյանը (55 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Արարատ Վարդերեսյանը (72 կգ) և Աշոտ Կիրակոսյանը (77 կգ), իսկ բրոնզե մեդալներին արժանացել են Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Սերյոժա Բեռնեցյանը (72 կգ), Կարեն Խաչատրյանն ու Սամվել Գրիգորյանը (երկուսն էլ՝ 82 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ), Հանի Խլոյանը (97 կգ) և Ալբերտ Վարդանյանը (130 կգ):