Այսօր կմրցեն Եվրոպա լիգայի ռեկորդակիր «Սևիլիան» և եզրափակիչների վարպետ «Ռոման»
Եվրոպա լիգայի 2022/2023 մրցաշրջանի վճռորոշ խաղում այսօր միմյանց կհանդիպեն իսպանական «Սևիլիան» և իտալական «Ռոման»։ Այս մասին այտնում է ArmSport.am-ը։
Հայտնի է, որ թիմերը կխաղան Բուդապեշտի (Հունգարիա) «Պուշկաշ Արենա» մարզադաշտում: Հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական բրիգադը՝ Էնթոնի Թեյլորի գլխավորությամբ: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Նշվում է, որ մրցաշարի կիսաեզրափակչում «Սևիլիան» ավելի վաղ հաղթահարել էր իտալական «Յուվենտուսի», իսկ «Ռոման»՝ գերմանական «Բայերի» արգելքը:
«Սևիլիան» Եվրոպա լիգայում հաղթանակների քանակով ռեկորդակիրն է՝ վեց անգամ նվաճելով այս տիտղոսը (2006, 2007, 2014, 2015, 2016, 2020)։ Իսպանական թիմը երբեք չի պարտվել եզրափակիչում:
«Ռոման» 1991 թվականին հասել է ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակիչ, սակայն պարտվել է «Ինտերին» (1:2): Անցած մրցաշրջանում իտալական ակումբը հաղթել է Կոնֆերանցիաների Լիգայում։