ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի ժողովրդավարությանը սպառնացող բոլոր հնարավոր վտանգներն արտաքին են. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ հայտարարել է, թե Հայաստանում համացանցն ազատ է, մամուլն ազատ է, ընտրություններն ազատ են։
Փաշինյանի խոսքով՝ ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է։ Նա կարևորել է, որ սա իրենց համոզմունքն է ու ռազմավարությունը.
«Ես համարում եմ, որ այն տնտեսական բարձր աճը, որն այսօր ունենք, նաև տնտեսական ազատությունների արդյունք է, որովհետև եթե տնտեսությունը կառավարելի լիներ ու կառավարվող լիներ պետության կողմից, ես կարծում եմ, որ հատկապես հետպատերազմական շրջանում մենք շատ լուրջ ու խորը պրոբլեմներ կունենայինք, բայց քանի որ այդ ազատությունները հասել են նաև տնտեսության մակարդակ, ամենածանր ու վճռական պահին եկավ մեզ օգնության»։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանում ժողովրդավարությանը սպառնացող ոչ մի ներքին վտանգ չկա.
«Հայաստանի ժողովրդավարությանը սպառնացող բոլոր հնարավոր վտանգներն արտաքին են ու այդ վտանգները հանրահայտ են ու տեսանելի բոլորին»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զախարովան` Փաշինյանի հայտարարության մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ և քաշքշուկ ԱԺ-ում
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանի ելույթից հետո ԱԺ-ում իրավիճակը լարվեց, քաշքշուկ սկսվեց։ Ալեն Սիմո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊՆ փոխնախարարը` սահմանին կրակրոցների մասին
ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սյունիքի մարզպետի այն հայտարարությանը, թե ադրբեջան...
«Հայ-ադրբեջանական սահմանին կլինեն անձնագրային, մաքսային և վերահսկողության բոլոր այլ տեսակները». ՌԴ փոխվարչապետ
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը տեղեկացրել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ աշխատանքային խմբի նոր հանդիպ...