«Հայ-ադրբեջանական սահմանին կլինեն անձնագրային, մաքսային և վերահսկողության բոլոր այլ տեսակները». ՌԴ փոխվարչապետ
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը տեղեկացրել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ աշխատանքային խմբի նոր հանդիպումը տեղի կունենա ամենամոտ ժամանակներս:
Նա մանրամասներ է հայտնել սպասվող քննարկումներից. «Քննարկվելիք հարցերը վերաբերում են Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը հատելու մոդալության հետ կապված տեխնիկական մանրամասներին: Խոսքն այն մասին է, որ այդ սահմանին կլինեն անձնագրային, մաքսային և վերահսկողության բոլոր այլ տեսակները, որոնք գոյություն ունեն միջազգային սահմաններում»,- «Ինտերֆաքսի» հարցին ի պատասխան նշել է նա։
Ըստ Օվերչուկի՝ կողմերն այսօր շատ մոտ են նրան, որ խոսեն արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու մասին․
«Նաև Հայաստանն է Նախիջևանով, Սյունիքով, Ադրբեջանով դեպի Ռուսաստան, ԵՄ այլ երկրներ շարժվելու ու ապաշրջափակման հնարավորություն ստանում, նաև՝ կարելի է դուրս գալ Իրան», - նշել է Օվերչուկը:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` Քիշնևում հնգակողմ հանդիպման ժամը
Այսօր Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևին հարակից Բուլբոակա քաղաքի ամրոցում տեղի կունենա Եվրոպայի քաղաքական համայնքի հերթական հ...
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ աշխատանքային այցով մեկնել է Մոլդովա` հնգակողմ հանդիպմանը մասնակցելու
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 31-ից հունիսի 2-ն աշխատանքային այցով մեկնել է Մոլդովայի Հանրա...
Տեղի է ունեցել Արմեն Գրիգորյանի և Ալիևի օգնականի մասնակցությամբ պանելային քննարկումը
Մայիսի 30-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում՝ «GLOBSEC 2023 Bra...
ԱՄՆ-ն պետք է համարժեք արձագանքի Ալիևի հայտարարություններին. ՀՀ ԱԳՆ
Հայկական կողմը մշտապես ողջունել է ԱՄՆ կողմից գործադրվող ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգո...