ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊՆ փոխնախարարը` սահմանին կրակրոցների մասին
ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սյունիքի մարզպետի այն հայտարարությանը, թե ադրբեջանցիները որոշ հատվածներում հետ են քաշվել:
«Դրա մասին ևս հաղորդագրություններ եղել են թեկուզ հպանցիկ , ցանկալի չէ, որ ես այդ թեմային անդրադառնամ և որևէ մեկնաբանություն անեմ, այն մի քիչ զգայուն է: Եթե չեմ սխալվում, ինքը նշել է Ներքին հանդ թե Տեղ, ամեն դեպքում ճիշտ լինի չմեկնաբանեմ»,- ասել է նա:
Այն հարցին, թե ինչպիսին է սահմանային իրավիճակն այս պահին, փոխնախարարը նշել է, որ հարաբերականորեն կայուն է.
«Երեկ ունեցել ենք կրակոցներ, որի մասին համապատասխան հաղորդագրություններ տրվել է և ինտենսիվ կրակոցների դեպքում անմիջապես մենք արձագանքում ենք»,- նշել է Սարգսյանը:
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սահմանի երկայնքով լարվածություն ստեղծելու փորձերն անընդունելի են և անհասկանալի. Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ առաջիկայում Վաշինգտոնում կայանալի...
Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Փաշինյան
Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Վաշինգտոնում: «Հույս ունեմ, որ վաշինգտոն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանում մինչև ռուսների գալն ապրում էին «ցեղերի թանձրուկներ». Մարգարիտա Սիմոնյան
Ըստ Մարգարիտա Սիմոնյանի` Հայաստանում մինչև ռուսների գալն ապրում էին «ցեղերի թանձրուկներ»: «Russia Today» լրատվական...
Դավիթ Բաբայանը` Լաչինի անցակետում այս պահին տիրող իրավիճակի մասին
Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետի աշխատանքների մեջ որևէ բան չի փոխվել, պարզապես ադրբեջանական կողմն իր ու...