ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զախարովան` Փաշինյանի հայտարարության մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ պատրաստ է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում:
«Նախևառաջ պետության կառուցվածքի քաղաքական տեսլականի վերաբերյալ նման հայտարարությունը Հայաստանի և նրա ժողովրդի բացառիկ իրավունքն է: Երկրորդ՝ Ռուսաստանը միջնորդ է հայ-ադրբեջանական կարգավորման հարցում, և այս առումով մեզ համար կարևոր է պետության ՝ տվյալ դեպքում՝ Հայաստանի հստակ դիրքորոշումն այս թեմայով: Սա պարզապես թեմա կամ հարց չէ, այլ երկար տարիներ տևած հակամարտություն... Ուստի առաջ շարժվելու համար, այդ թվում՝ ստորագրված փաստաթղթերի մասով, անհրաժեշտ է իմանալ պետության հստակ դիրքորոշումն այս հարցով»,- նշել է Զախարովան:
Ըստ նրա` ՌԴ ԱԳՆ-ն «Փաշինյանի՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու պատրաստակամության մասին հայտարարությունը դիտարկում է որպես 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա հիմնված Պրահայի հայտարարության հաստատում»:
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ և քաշքշուկ ԱԺ-ում
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանի ելույթից հետո ԱԺ-ում իրավիճակը լարվեց, քաշքշուկ սկսվեց։ Ալեն Սիմո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում մեկնարկել են Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի բանակցությունները
Մոսկվայում մեկնարկել են Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի բանակցությունները: Լավրովը նշել է, որ գնահատում են...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը Ռեյկյավիկում մասնակցել է ԵԽ 4-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում մասնակցել է Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի բացման ար...
«Ինձ այդ բանակցությունները զգուշավոր լավատեսության հիմք են տալիս» Միրզոյանը` բանակցությունների մասին
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղու...