ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անկլավների հետ կապված ամենահավանական սցենարն այն է, որ թողնենք այնպես, ինչպես որ կա. Աղազարյան
Անկլավների հարցը միշտ է եղել, բայց ակնհայտ է, որ այս հարցը սիմետրիկ է եւ այս հարցի լուծումը պետք է նայել խաղաղության պայմանագիր ստորագրելու համատեքստում, թե որքանով այս հարցի լուծումը կնպաստի այդ խաղաղության հարատեւմանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Հարցը սիմետրիկ է, մոտավորապես 10 քառակուսի կմ-ի ճշտությամբ տարածքային իմաստով էլ հավասարազոր են: Կլինի փոխանակում, թե կմնա այնպես, ոնց որ կա, նաեւ դրանով պետք է պայմանավորվի ստորագրվելիք խաղաղության պայմանագրի հարատեւությունը»,-ասաց նա:
Հարցին, թե անկլավների հետ կապված որ սցենարն է առավել հավանական, Աղազարյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ ամենահավանական սցենարն այն է, որ թողնենք այնպես, ինչպես որ կա: Այսինքն այս դեպքում կարող է պատահել, որ 29 800-ը դառնա 29 810 քառակուսի կմ, կամ հակառակը դառնա 29 790 քառակուսի կմ»:
Նրա խոսքով, դա նշանակում է, որ Արծվաշենն իրենց մնա, իսկ Տիգրանաշենը եւ մյուս անկլավները՝ Հայաստանին.
«Դա ավելի կայուն վիճակ է, քան ցանկացած այլ լուծում: Կարծում եմ՝ պետք չի լրացուցիչ լարվածության օջախներ ստեղծել»:
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զախարովան` Փաշինյանի հայտարարության մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ և քաշքշուկ ԱԺ-ում
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանի ելույթից հետո ԱԺ-ում իրավիճակը լարվեց, քաշքշուկ սկսվեց։ Ալեն Սիմո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊՆ փոխնախարարը` սահմանին կրակրոցների մասին
ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սյունիքի մարզպետի այն հայտարարությանը, թե ադրբեջան...
«Հայ-ադրբեջանական սահմանին կլինեն անձնագրային, մաքսային և վերահսկողության բոլոր այլ տեսակները». ՌԴ փոխվարչապետ
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը տեղեկացրել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ աշխատանքային խմբի նոր հանդիպ...