Կրկին երկրաշարժ Թուրքիայում

Թուրքիայի կենտրոնում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

 

Ըստ հաղորդագրության՝ երկրաշարժի աղբյուրը գտնվել է 8 կմ խորության վրա։

 

Ստորգետնյա ցնցումները զգացվել են մոտ 1 մլն 65 հազար բնակչություն ունեցող Գազիանթեփ քաղաքից 52 կմ հյուսիս-արևմուտք, եւ մոտ 376 հազար բնակչություն ունեցող Քահրամանմարաշ քաղաքից 24 կմ հարավ-արևելք:

 

Հիշեցնենք` Քահրամանմարաշում և հարևան շրջաններում, փետրվարի 6-ի երկրաշարժի հետևանքով զոհվել է մոտ 51 հազար մարդ, ավելի քան 107 հազար բնակիչներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Ավերվել է մոտ 345 հազար և վնասվել է մոտ 4 միլիոն շինություն:

 

Հարևան Սիրիայում այդ երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 8 հազար 476 և վնասվածք է ստացել ավելի քան 14 հազար 500 բնակիչ: