ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքերը պիտի տան կադաստրի վկայական՝ մեր երկրում ապրելու համար. Աննա Մկրտչյան

«Հարգելի՛ հայրենակիցներ, փաստորեն մենք մեր հայրենիքում այլևս տնվոր և քոչվոր ենք, մեզ, փաստորեն, թուրքերը պիտի տան կադաստրի վկայական՝ մեր երկրում ապրելու համար»,- ԱԺ-ում ՀՀ վարչապետի երեկվա հայտարարությանն անդրադառնալով, ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը: 

 

«Միգուցե հետո էլ թուրքերից ամեն մեկս մեր տների համար շինթույլտվություն ուզենք»,- ասել է պատգամավորը՝ հավելելով. «Ինչքան էլ ինքն ու իրա նմանները ջանան, ո՛չ մեր երկիրն է ապօրինի պետություն դառնալու, ո՛չ մենք՝ մեր հայրենիքում քոչվոր»:

 

Մանրամասները` տեսանյութում: