Ռուսաստանն ուժեր է կուտակում․ պատրաստվում է լայնածավալ հարձակման․ ISW
Ռուսաստանը ուժեր է կուտակում և պատրաստվում է Ուկրաինայի դեմ նոր լայնածավալ հարձակման։ Այս գնահատականը ներկայացրել է Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը (ISW)՝ անդրադառնալով ռուսական զորքերի վերջին տեղաշարժերին և մարտավարական ակտիվությանը։
ISW-ի տվյալներով՝ Կրեմլը նախատեսում է ամռանը նոր գործողություններ սկսել Ուկրաինայի հարավային և արևելյան ուղղություններով։ Մասնավորապես նշվում է, որ ռուսական ուժերը պայմաններ են ստեղծում հնարավոր հարձակողական գործողությունների համար Սլավյանսկ–Կրամատորսկ և Օրեխով–Զապորոժժիա ուղղություններով՝ փորձելով հասնել զգալի առաջընթացի տվյալ շրջաններում։
Վերլուծաբանների գնահատմամբ՝ Ռուսաստանը միաժամանակ իրականացնում է նորակոչիկներից կազմված ռազմավարական պահեստի ձևավորում, որը, ըստ ISW-ի, սկսվել է 2025 թվականի հուլիսից և կարող է օգտագործվել նշված հարձակողական գործողություններին աջակցելու համար։
Միևնույն ժամանակ նշվում է, որ ռուսական կողմը ստիպված է այդ պահեստները մասնակիորեն օգտագործել արդեն ընթացող մարտական գործողությունների համար՝ փորձելով փոխհատուցել Ուկրաինայում ունեցած կորուստները և ապահովել գործող ստորաբաժանումների շարունակական աջակցությունը։

Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը ժամանել է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի` մասնակցելու պատարագի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի` մասնակցելու Սուրբ և անմահ պատարագի: Հավելենք՝ ավելի վա...
ԱՆ-ն՝ «Հղիության արհեստական ընդհատման արգելքի» լուրերի մասին
Cgtnturk.com լրատվական կայքում հրապարակվել է Օքայ Դեփրեմի հերթական հոդվածը՝ «Հղիության արհեստական ընդհատման արգելքը այժմ...
Արաղչին՝ ատոմային ռումբ ստեղծելու մասին
Իրանը չի ձգտում ատոմային ռումբ ստեղծել։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, հաղորդում է...
64 միլիարդ դրամի բռնագանձումներ՝ հարկադիր կատարման նոր ռեկորդը
2025 թվականին Հայաստանի Հանրապետության Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը գրանցել է աննախադեպ ցուցանիշներ։ Թեև հա...