Կլիչկոյի եղբայրը հայտնվել է պրանկերների թակարդում
Ուկրաինացի բռնցքամարտիկ և Կիևի քաղաքապետի եղբայր Վլադիմիր Կլիչկոն ռուս պրանկերներ Վովանի (Վլադիմիր Կուզնեցով) և Լեքսուսի (Ալեքսեյ Ստոլյարով) հետ զրույցում վրդովվել է Ուկրաինայում կոռուպցիայի մասշտաբից: Այս մասին հայտնում է Berliner Zeitung թերթը։
Նրա տեղեկություններով՝ պրանկերները Կլիչկոյին զանգահարել են անանուն լեհ պաշտոնյայի անունից։ Նրանց հետ զրույցի ընթացքում Կլիչկոն քննադատել է Ուկրաինայի կառավարությունում տարածված կոռուպցիան:
«Իշխանությունների մասնակցությունը նման մասշտաբի կոռուպցիոն սխեմաներին ուղղակի զզվելի է», - հայտարարել է բռնցքամարտիկը: Նշվում է, որ Կլիչկոն նաև պատմել է, որ ուղեկցում է իր եղբորը՝ Վիտալի Կլիչկոյին պաշտոնական հանդիպումների ժամանակ և նույնիսկ երբեմն «փոխարինում է նրան»:
Նախկինում պրանկերներ Վովանն ու Լեքսուսը շփվել են նաեւ Բեռլինի նախկին սենատոր Ֆրանցիսկա Գիֆայիի եւ Գերմանիայի ներկայիս արտգործնախարար Յոհան Վադեֆուլի հետ, գրում է թերթը: Բացի այդ, պրանկերները զանգահարել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ) նախկին ղեկավար Սամանտա Փաուերին։
2025 թվականի նոյեմբերի 10-ին Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն և մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունը հայտարարեցին «Միդաս» լայնածավալ գործողության անցկացման և էներգետիկայի ոլորտում կոռուպցիոն սխեմայի բացահայտման մասին, որում ներգրավված էին կառավարության նախկին և ներկա անդամները։
Հետաքննության տվյալներով՝ հանցավոր սխեմայի մասնակիցներն առնվազն 100 մլն դոլար են լվացել։ Գործի նյութերի հրապարակումը հանգեցրել է մի քանի նախարարների հրաժարականի, գրասենյակի ղեկավարի և Զելենսկու ընկեր Անդրեյ Երմակի պաշտոնանկությանը և ժամանակավորապես կաթվածահար է արել խորհրդարանի աշխատանքը։
Նմանատիպ հոդվածներ
«Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի»․ Ֆոն դեր Լեյենի ուղերձը Մյունխենում
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Մյունխենի անվտանգության համաժողովում հանդես է եկել կոշտ ուղերձով՝ հայտա...
Մեր Սահմանադրությունը չի խանգարում խաղաղության պայմանագիր կնքել. Պապոյան
Հայաստանի Սահմանադրությունը խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար, և հայկական կողմը պատրաստ է ա...
Թաքեր Կարլսոնը ներողություն է խնդրել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգից
Ամերիկացի քաղաքական մեկնաբան Թաքեր Կարլսոնը ներողություն է խնդրել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգից։ Կարլսոնը ներողություն...
Վիկտոր Օրբանն ու Դոնալդ Տուսկը վիճաբանել են Ուկրաինային աջակցության հարցի շուրջ
Վիկտոր Օրբանն ու Դոնալդ Տուսկը վիճաբանել են Ուկրաինային աջակցության հարցի շուրջ: Հունգարիայի և Լեհաստանի վարչապետները սո...