Թրամփն ու խաղաղության խորհրդի առաջին նիստը. ովքե՞ր են մասնակցելու
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրում է իր ստեղծած խաղաղության խորհրդի առաջին նիստը: Այն պետք է կայանա արդեն փետրվարի 19-ին Վաշինգտոնում։ Axios պարբերական տվյալներով՝ ԱՄՆ վարչակազմը ցանկանում է այդ հանդիպումն օգտագործել Գազայում հրադադարի մասին համաձայնագրի երկրորդ փուլն իրականացնելու և անկլավի վերականգնման համար միջոցներ հայթայթելու համար:
«Դա կլինի խաղաղության խորհրդի առաջին նիստը եւ Գազայի վերականգնման համար միջոցներ հայթայթելու համաժողովը», - պատմել է անանուն ամերիկացի պաշտոնյան: Խաղաղության խորհրդի նիստը նախատեսվում է անցկացնել Խաղաղության ինստիտուտում, որը Թրամփը վերջերս վերանվանեց իր պատվին:
«Առայժմ ոչինչ չի հաստատվել, սակայն վարչակազմը պլանավորում է դա եւ սկսել է ստուգել, թե որ առաջնորդները կկարողանան ներկա գտնվել», – նշել է զրուցակիցներից մեկը: Թրամփի խաղաղության խորհուրդի մասին սա է հայտնի: Հունվարի 22-ին Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարեց «խաղաղության խորհրդի» գործունեության մեկնարկի մասին, որը նա ստեղծել է:
Այժմ այդ խորհուրդն ունի 27 անդամ, իսկ այն գլխավորում Է Թրամփը։ Ի դեպ, նա այդ պաշտոնում կլինի նաև նախագահական ժամկետի ավարտից հետո, գրում էին ԶԼՄ-ները։ Ամերիկյան առաջնորդի ստեղծած կառույցը զբաղվելու է, այդ թվում, Գազայի հարցով։
Հարկ է նշել, որ Վաշինգտոնի արևմտյան գործընկերների մեծ մասը մերժել է Թրամփի խաղաղության խորհրդին միանալու հրավերը: Մասամբ այն պատճառով, որ նրա կանոնադրությունը լայն լիազորություններ է տալիս Խորհրդին, իսկ Թրամփը վետոյի բացառիկ իրավունք ունի նրա որոշումների նկատմամբ։
Ի դեպ, խաղաղության Խորհրդին անդամակցելու հրավեր, ի թիվս այլոց, ստացել են Ռուսաստանը և նրա դաշնակից Բելառուսը։ Ուկրաինան նույնպես ստացել է համապատասխան հրավեր։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ չի պատկերացնում, թե ինչպես կարող է Ուկրաինան լինել Թրամփի «խաղաղության խորհրդում», որտեղ ներկա կլինի նաև ՌԴ-ն:
Նմանատիպ հոդվածներ
Վահան Կոստանյանը հանդիպել է Հայաստանի ու Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ
Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի...
Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի կարող լինել պատգամավո...
Հայաստանն իրենց «դուքյանը չի». թող հանգիստ նստեն տեղները. Ալեն Սիմոնյան
Սփյուռքի գործիչներ Նուբար Աֆեյանը, Էնթոնի Բարսամյանը, Լորդ Արա Դարզին, Էրիկ Էսրայելյանը, Վահե Գաբրաշը, Վաչե Մանուկյանը,...
Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ նա չի հստակեցնում։ «Ինչպես ժամ...