Ուկրաինան կստանա նոր մարտական ինքնաթիռներ. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրը առաջիկայում կհամալրվի նոր մարտական ինքնաթիռներով՝ արդեն ձեռք բերված համաձայնագրերի շրջանակում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ Կիևը արդեն ունի պայմանավորվածություններ 50–100 միավոր Gripen կործանիչների և շուրջ 100 Rafale մարտական ինքնաթիռների մատակարարման վերաբերյալ։
«Մեր կարծիքով՝ դրանք աշխարհի լավագույն ինքնաթիռներն են»,- նշել է Զելենսկին։
Նա ընդգծել է, որ ներկայումս Ուկրաինայի ռազմաօդային ուժերի զինանոցում արդեն կան ամերիկյան F-16 կործանիչներ։ Միաժամանակ նախագահը հավելել է, որ խոսքը գնում է ընդհանուր առմամբ շուրջ 250 նոր ինքնաթիռների մասին, որոնք պետք է համալրեն Ուկրաինայի ավիացիան։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ ռազմաօդային ինքնաթիռներ են ժամանել Երևան և Բաքու
Փետրվարի առաջին օրերին ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող առնվազն 20 ռազմատրանսպորտային ինքնաթիռներ ժամանել են Հայաստան և...
Իսրայելը ԱՄՆ-ին զգուշացրել է Իրանի բալիստիկ հրթիռների վտանգի մասին
Վերջին հանդիպումների ընթացքում Իսրայելի բարձրաստիճան ռազմական պաշտոնյաները իրենց ամերիկացի գործընկերներին զգուշացրել են,...
Գեներալ Ալեքսեևի դեմ մահափորձի պատվերը եղել է Ուկրաինայի կողմից
Գեներալ Ալեքսեևի դեմ մահափորձի պատվերը տրվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից։ Այս մասին հայտնել է Ռուսաստա...
Զելենսկին հայտարարել է նոր հատուկ գործողությունների համաձայնեցման մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ համաձայնեցրել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության (ՍԲՈւ) նոր հ...