Չինաստանը նախազգուշացնում է՝ Թրամփի այցը Պեկին, վտանգի տակ է
Չինաստանը զգուշացրել է ԱՄՆ-ին, որ Թայվանին ամերիկյան զենքի հնարավոր վաճառքը կարող է վտանգել նախագահ Դոնալդ Թրամփի նախատեսվող այցը Պեկին։ Այդ մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հրատարակության տվյալներով՝ Թրամփի վարչակազմը նախապատրաստում է խոշոր զինատեսակների վաճառք Թայվանին, որը ներառում է չորս Patriot հակաօդային պաշտպանության համակարգ, ինչպես նաև այլ սպառազինություն։ Գործարքի վերջնական արժեքը դեռ հստակեցված չէ, սակայն որոշ աղբյուրներ այն գնահատում են շուրջ 20 միլիարդ դոլար։
Սա կլինի երկրորդ խոշոր զինված մատակարարումը վերջին ամիսների ընթացքում։ Դեկտեմբերին ԱՄՆ-ն արդեն հաստատել էր Թայվանին զենքի վաճառք՝ ռեկորդային 11,1 միլիարդ դոլարի չափով։
Պարբերականը հայտնում է, որ Պեկինը լուրջ մտահոգություն է հայտնել նոր փաթեթի վերաբերյալ և Վաշինգտոնին փոխանցել է, որ այդ քայլը կարող է խափանել ապրիլին նախատեսված Թրամփի այցը Չինաստան։ Աղբյուրների փոխանցմամբ՝ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը այս հարցը բարձրացրել է Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։
Փորձագետների կարծիքով՝ ամերիկյան կողմը կարող է հետաձգել գործարքի առաջխաղացումը մինչև Թրամփի Չինաստան այցի ավարտը։
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայողների բնակապահովման նոր մեխանիզմ․ ՊՆ նախարար
Եվս մեկ բարեփոխում, որը վերաբերում է ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում...
Փաշինյանը ժամանել է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի` մասնակցելու պատարագի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի` մասնակցելու Սուրբ և անմահ պատարագի: Հավելենք՝ ավելի վա...
ԱՆ-ն՝ «Հղիության արհեստական ընդհատման արգելքի» լուրերի մասին
Cgtnturk.com լրատվական կայքում հրապարակվել է Օքայ Դեփրեմի հերթական հոդվածը՝ «Հղիության արհեստական ընդհատման արգելքը այժմ...
Արաղչին՝ ատոմային ռումբ ստեղծելու մասին
Իրանը չի ձգտում ատոմային ռումբ ստեղծել։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, հաղորդում է...