Զինվորականները՝ արտաքին բանակցություններում․ Թրամփը նոր ծրագրեր ունի․ Associated Press
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի և Իրանի շուրջ ընթացող բանակցություններում դիմում է ոչ ավանդական մոտեցման՝ գործընթացին ներգրավելով զինվորական ղեկավարների։ Այդ մասին հայտնում է Associated Press-ը՝ նշելով, որ Սպիտակ տունը մասամբ շեղվել է դասական դիվանագիտական մեխանիզմներից։
Ըստ հրապարակման՝ Ուկրաինային վերաբերող քննարկումներին մասնակցել է ԱՄՆ ցամաքային զորքերի նախարար Դանիել Դրիսկոլը։ Միաժամանակ Իրանի հետ շփումների շրջանակում, որոնք անցկացվել են Օմանում, ամերիկյան կողմը ներկայացրել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ղեկավար, ադմիրալ Բրեդ Կուպերը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ երկու ուղղություններով բանակցային գործընթացների համակարգումը վստահված է նախագահի փեսա Ջարեդ Քուշներին և հատուկ դեսպան Սթիվեն Ուիթքոֆին։ Նրանք պատասխանատու են շփումների կազմակերպման և միջգերատեսչական համաձայնեցման համար։
Վերլուծաբանների գնահատմամբ՝ զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավումը կարող է պայմանավորված լինել նրանց գործնական փորձով, միջազգային կապերով, ինչպես նաև դիտարկվել որպես քաղաքական ազդակ՝ ցույց տալու ԱՄՆ-ի պատրաստակամությունը կիրառել ավելի կոշտ գործիքակազմ՝ անհրաժեշտության դեպքում։
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայողների բնակապահովման նոր մեխանիզմ․ ՊՆ նախարար
Եվս մեկ բարեփոխում, որը վերաբերում է ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում...
Փաշինյանը ժամանել է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի` մասնակցելու պատարագի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի` մասնակցելու Սուրբ և անմահ պատարագի: Հավելենք՝ ավելի վա...
ԱՆ-ն՝ «Հղիության արհեստական ընդհատման արգելքի» լուրերի մասին
Cgtnturk.com լրատվական կայքում հրապարակվել է Օքայ Դեփրեմի հերթական հոդվածը՝ «Հղիության արհեստական ընդհատման արգելքը այժմ...
Արաղչին՝ ատոմային ռումբ ստեղծելու մասին
Իրանը չի ձգտում ատոմային ռումբ ստեղծել։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, հաղորդում է...