Դուրովը քննադատել է ԵՄ առաջնորդներին․ նրանք ունեն շատ ցածր ցուցանիշներ
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը քննադատել է եվրոպական մի շարք երկրների ղեկավարներին՝ երեխաների համար սոցիալական ցանցերի օգտագործման սահմանափակումներ մտցնելու նախաձեռնությունների համար։
Դուրովի խոսքով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, հանդես գալով նման արգելքների օգտին, միաժամանակ ունեն հանրային աջակցության շատ ցածր ցուցանիշներ։
Նրա գնահատմամբ՝ հենց այն պաշտոնյաները, որոնց վարկանիշները ամենացածրն են աշխարհում, առավել ակտիվորեն առաջ են տանում դեռահասների համար սոցիալական ցանցերի սահմանափակումների և «ապատեղեկատվության» դեմ պայքարի գաղափարները։
Դուրովը ընդգծել է, որ նման մոտեցումները չեն լուծում խորքային խնդիրները և կարող են բացասաբար ազդել խոսքի ազատության և թվային միջավայրում երիտասարդների ինքնարտահայտման հնարավորությունների վրա։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը ժամանել է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի` մասնակցելու պատարագի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի` մասնակցելու Սուրբ և անմահ պատարագի: Հավելենք՝ ավելի վա...
ԱՆ-ն՝ «Հղիության արհեստական ընդհատման արգելքի» լուրերի մասին
Cgtnturk.com լրատվական կայքում հրապարակվել է Օքայ Դեփրեմի հերթական հոդվածը՝ «Հղիության արհեստական ընդհատման արգելքը այժմ...
Արաղչին՝ ատոմային ռումբ ստեղծելու մասին
Իրանը չի ձգտում ատոմային ռումբ ստեղծել։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, հաղորդում է...
64 միլիարդ դրամի բռնագանձումներ՝ հարկադիր կատարման նոր ռեկորդը
2025 թվականին Հայաստանի Հանրապետության Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը գրանցել է աննախադեպ ցուցանիշներ։ Թեև հա...