Զախարովան արձագանքել է իրեն արված համեմատությանը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է իր հասցեին արված համեմատություններին՝ նշելով, որ կցանկանար, որպեսզի իրեն չնույնացնեն եվրոպական և միջազգային կառույցների որոշ քաղաքական գործիչների հետ։ Այս մասին հայտնում է Ռ
Ավելի վաղ գերմանացի քաղաքական վերլուծաբան Պատրիկ Բաաբու տված հարցազրույցում շվեյցարացի իրավաբան Պիտեր Հենզելերը Զախարովային համեմատել էր Գերմանիայի նախկին արտգործնախարար, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ Անալենա Բերբոկի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԵՄ արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ։
Նա կարծում է, որ Զախարովայի և այս քաղաքական գործիչների միջև կան ակնհայտ տարբերություններ, քանի որ ռուս դիվանագետները խոսում են մի քանի լեզուներով և շատ ճարտասան են, ի տարբերություն, օրինակ, Բերբոկի, ով նույնիսկ լիովին չի տիրապետում իր մայրենի լեզվին։ Ավելին, ռուս դիվանագետները աշխատում են 14-ժամյա հերթափոխով և ունեն բարձր կրթություն։
Այս համեմատությանը Մարիա Զախարովան արձագանքել է իր Telegram-ի ալիքում՝ կարճ գրառմամբ նշելով. «Կխնդրեի Ձեզ չհամեմատել»։





























