Հայտնի լեռնադահուկորդին օլիմպիական մրցուղուց ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց
Ամերիկացի հայտնի լեռնադահուկորդ Լինդսի Վոննը սարսափելի անկում է ապրել արագընթաց վայրէջքի մրցման ժամանակ՝ Իտալիայում ընթացող ձմեռային Օլիմպիական խաղերի շրջանակում։ Մրցումները անցկացվում են Միլան և Կորտինա դ’Ամպեցցո քաղաքներում։
41-ամյա մարզուհին, ով մի քանի շաբաթ առաջ ստացել էր ծնկի կապանների լուրջ վնասվածք, այնուամենայնիվ դուրս էր եկել մեկնարկի։ Սակայն արդեն մրցուղու սկզբնամասում նա կորցրել է հավասարակշռությունը և ընկել՝ չկարողանալով ինքնուրույն վեր կենալ։
Դեպքից հետո մրցումները ժամանակավորապես դադարեցվել են։ Բժշկական անձնակազմը օգնություն է ցուցաբերել անմիջապես մրցուղու վրա, այնուհետև Վոննը ուղղաթիռով տեղափոխվել են հիվանդանոց։ Նրա առողջական վիճակի ծանրության մասին այս պահին պաշտոնական տեղեկություն չի հաղորդվում։
Լինդսի Վոննը Օլիմպիական խաղերի չեմպիոն է դարձել Վանկուվեր-2010-ում արագընթաց վայրէջքում, ինչպես նաև նվաճել է բրոնզե մեդալներ Վանկուվեր-2010-ի սուպերգիգանտում և Փհենչհան-2018-ի արագընթաց վայրէջքում։
Հավելենք՝ ձմեռային Օլիմպիական խաղերը կշարունակվեն փետրվարի 6-ից 22-ը, որոնց ընթացքում կխաղարկվի 116 մեդալ՝ 16 մարզաձևում։
Նմանատիպ հոդվածներ
Տիգրան Բարսեղյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականում
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բասեղյանն ավարտում է կարիերան ազգային ընտրանու կազմում:Բարսեղյանը հանդես...
Ռոնալդուի բոյկոտը միլիարդների կորուստ է պատճառել սաուդյան լիգային
41-ամյակը օրերս նշած Կրիշտիանու Ռոնալդուն բողոքի ակցիա է իրականացնում իր թիմի՝ «Ալ-Նասր»-ի դեմ։ Մոտ մեկ շաբաթ է նա շարու...
Հայ դահուկորդը Օլիմպիական խաղերում զբաղեցրեց 53-րդ տեղը
Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը հանդես է եկել Միլան–Կորտինա 2026 ձմեռային Օլիմպիական խաղերի դահուկավազքի 10...
Նաիր Թիկնիզյանը՝ եվրոպական ակումբի ուշադրության կենտրոնում
Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» լրջորեն դիտարկում է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը ձեռք բերելու...