Սենսացիոն ձայնագրություն՝ օտար հետախուզության հետ կապ Թրամփի թիմում
ԱՄՆ հատուկ ծառայությունները, իբր, արտասովոր հեռախոսազրույց են արձանագրել օտարերկրյա հետախուզության հետ կապված անձի և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին մոտ կանգնած անձի միջև: Ինչպես ասվում է հոդվածում, հիշյալ հեռախոսազանգն ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը նկատել էր դեռևս 2025 թվականի գարնանը։
Սակայն, նշում է The Guardian-ը՝ վկայակոչելով տեղեկատուի փաստաբանին, երբ ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Թուլսի Գաբարդը ստացել է այդ տեղեկությունը, նա չի տարածել այն, այլ ուղղակիորեն փոխանցել Է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզան Ուայլսին:
Դրանից հետո, ինչպես գրում է բրիտանական պարբերականը, Գաբարդը կարգադրել է, որ չհրապարակի իր զեկույցը, այլ նրան ուղարկի այդ գործի վերաբերյալ բոլոր նյութերը։ The Guardian-ը վստահեցնում է, որ ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավարի և Ազգային անվտանգության գործակալության միջև տեղի ունեցած թեմայի քննարկման բոլոր մանրամասները նախկինում չեն հրապարակվել:
Տեղեկատուն պաշտոնական բողոք է ներկայացրել Գաբարդի գործողությունների վերաբերյալ 2025 թվականի մայիսին, հայտնել է նրա փաստաբանը։ Ընդ որում, հոդվածում չի պարունակվում ոչ ամերիկյան առաջնորդին մոտ մարդու անունը, ոչ էլ հստակեցում, թե որ երկրի հետախուզությունը կարող էր ներկայացնել նրա զրուցակիցը:
Փետրվարի 7-ին Գաբբարդը X-ում հրապարակել է մի տեղեկություն, որում «կեղծ եւ անհիմն» է անվանել այն պնդումները, թե ինքը «ութ ամիս շարունակ թաքցրել է» անանուն տեղեկատուի կողմից ուղարկված բողոքը: Միևնույն ժամանակ, նա այդ մասին կեղծ տեղեկություններ տարածելու մեջ մեղադրել է ԱՄՆ Կոնգրեսի Սենատի հետախուզության հարցերով հատուկ հանձնաժողովի ավագ դեմոկրատ Մարկ Ուորներին և մի շարք ամերիկյան ԶԼՄ-ներին:
«Ես այդ բողոքը չունեմ եւ երբեք չեմ ունեցել, այդ պատճառով, բնականաբար, չէի կարող այն թաքցնել չհրկիզվող պահարանում», - ընդգծել է Գաբարդը, որի խոսքերով նա առաջին անգամ այդ փաստաթղթին ծանոթացել է«երկու շաբաթ առաջ»:
Տեղեկատուի զեկույցում տեղ գտած տվյալները, նրա խոսքով, ուսումնասիրել է Ջո Բայդենի նախկին վարչակազմի կողմից նշանակված հետախուզական համայնքի գլխավոր տեսուչ Թամարա Ջոնսոնը: Այս ստուգման ավարտից հետո «լրացուցիչ քննչական կամ վերահսկողական գործողություններ չեն ձեռնարկվել», - նշել է Գաբարդը:
Նմանատիպ հոդվածներ
Վահան Կոստանյանը հանդիպել է Հայաստանի ու Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ
Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի...
Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի կարող լինել պատգամավո...
Հայաստանն իրենց «դուքյանը չի». թող հանգիստ նստեն տեղները. Ալեն Սիմոնյան
Սփյուռքի գործիչներ Նուբար Աֆեյանը, Էնթոնի Բարսամյանը, Լորդ Արա Դարզին, Էրիկ Էսրայելյանը, Վահե Գաբրաշը, Վաչե Մանուկյանը,...
Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ նա չի հստակեցնում։ «Ինչպես ժամ...