ԱՄՆ-ում ձերբակալվել է Վենսին սպանությամբ սպառնացած տղամարդը
ԱՄՆ-ում ձերբակալվել է 33-ամյա Շեննոն Մատրեն՝ Օհայո նահանգի Տոլեդո քաղաքից, որը մեղադրվում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին սպանությամբ սպառնալու մեջ։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ Արդարադատության նախարարությանը։
Ըստ նախարարության՝ Մատրեն սպառնալիքը հնչեցրել է հունվարին՝ փոխնախագահի տարածաշրջանային այցի ընթացքում։ Մեղադրական եզրակացության համաձայն՝ նա հայտարարել է.
«Ես կպարզեմ, թե որտեղ նա կլինի, և կօգտագործեմ իմ ավտոմատ M14 ատրճանակ-գնդացիրը՝ նրան սպանելու համար»։
Քննության ընթացքում իրավապահները Մատրեի մոտ հայտնաբերել են նաև ֆայլեր, որոնք պարունակում են երեխաների նկատմամբ սեռական բռնության նյութեր։ Այդ հանգամանքը նրա նկատմամբ առաջադրված մեղադրանքների ցանկը ընդլայնել է։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայում արագացրել են ՀՀ-ի հետ Իգդիրի սահմանային անցակետի բացման աշխատանքները
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները: Այս մասին հայտնել են Թուրքական ԶԼՄ-ները:...
Գնահատում եմ այն աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դրական է գնահատել Ադրբեջանի հետ որդեգրված աշխատելաոճը՝ անդրադառնալով գերիների հարցին։ «Շատ դրա...
Վենսի աշխատակազմը պարզաբանել է գրառման ջնջումը
«Ազատությունը» բացառիկ մեկնաբանություն է ստացել Վենսի աշխատակազմից՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի մասին գրառում...
Երկարատև հակամարտությունը ավարտված է․ Վենսի հայտարարությունը՝ Ադրբեջանում
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ...